Մատչելիության հղումներ

Մյանմա կժամանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակությունը


Ռոհինջա փախստականներ Բանգլադեշում, հունվար, 2018թ․
Ռոհինջա փախստականներ Բանգլադեշում, հունվար, 2018թ․

Սպասվում է, որ այսօր Մյանմա է ժամանելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով լուծման հանգել մոտ 700 հազար մահմեդական ռոհինջա փախստականների հարցում:

Անցած տարի ռոհինջա բնակչությունը զանգվածաբար լքեց Մյանման և հեռացավ հարևան Բանգլադեշ՝ խուսափելով Մյանմայի բանակի ուժային գործողություններից: Մյանմայի իշխանություններին մեղադրեցին էթնիկ զտումների մեջ, ինչը նրանք հերքում են:

Մյանմայում, որը հայտնի է նաև Բիրմա անվամբ, բնակչության մեծամասնությունը բուդդիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG