Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Սարչապետը դատարկվում է


Armenia -- Sarchapet village in Lori marz. 19March, 2018
Armenia -- Sarchapet village in Lori marz. 19March, 2018

Վանաձորցի Յանա Եղշատյանը կես տարի առաջ, ամուսնությունից ընդամենը 10 օր հետո, դասվարի աշխատանք է ստացել Վանաձորից 70 կմ հեռու՝ Սարչապետ գյուղում։

Երիտասարդ դասվարն իր ամուսնու հետ բացել է 20 տարի առաջ կողպված դուռն ու շունչ տվել անբնակ տանը։ Պատմեց, որ գալով գյուղ հետաքրքրվել է, թե որտեղ կարող է բնակվել, որքան վարձ պիտի վճարի․ - «Մարդիկ վիրավորվեցին այդ հարցից․․․ Էս գյուղում այդպե է ընդունված, իրենց համար վիրավորական ա վարձ առաջարկելը»:

23-ամյա Յանան մեկ առ մեկ ցույց է տալիս Սարչապետում լքված տներն ու նշում՝ գյուղի երեխաների համար ապագան Ռուսաստանն է, իդեալը՝ խոպանչին։

Սարչապետի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում 8 տղա և 12 աղջիկ է սովորում։ Միմյանց հերթ չտալով պատմում են. 2 տարում 5 համադասարանցու հրաժեշտ են տվել։ Հարազատ, հարևան կամ ընկեր էին։ Կարոտում են, ասում են ու խոստումի նման հնչեցնում, թե իրենք հաստատ գյուղը, դպրոցն ու միմյանց երբեք չեն լքի։

Անկախացումից առաջ 1000-ից ավելի երեխա է սովորել Սարչապետի դպրոցում։ 10 տարի առաջ սովորողների թիվն արդեն 250 էր։ Վերջին 10 տարվա ընթացքում ևս 100-ով նվազել է աշակերտների թիվը։

Դպրոցի փոխտնօրեն Ոսկեհատ Տոմեյանն ասում է, որ հատկապես վերջին տարիներին գյուղում բոլորը հակված են ընտանիքով արտագաղթել․ - «Եղել է տարի, որ հոսքը մինչև 20-25 հոգու հասել է»:

Սարչապետում կարոտի սեզոնն արդեն սկսվել է։ Ամսվա վերջին արդեն գրեթե բոլոր հայրերն ու եղբայրները կմեկնեն Ռուսաստան։ Մինչև ուշ աշուն ընտանիքի անդամների հետ կապը միայն համակարգչով կամ հեռախոսով կլինի։

Սարչապետցի Հաղթանակ Մխոյանը տան սենյակներից մեկն էր վերանորոգում։ Մի քանի օրից կավարտի ու հերթական անգամ առնվազն 6 ամսով հրաժեշտ կտա ընտանիքին․ - «Ստե մնաս ի՞նչ անես․․․ օր օրվա վրա ավելի վատ ա գնում Հայաստանը»:

Սարչապետում մեր այցելության օրը հարսանիք էր, քանի դեռ գյուղում բացակաները շատ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG