Մատչելիության հղումներ

Իսրայելցի ուժայինների և պաղեստինցիների միջև բախումներում առնվազն 31 մարդ է վիրավորվել


Պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ Հորդանան գետի Արևմտյան ափին, 7-ը դեկտեմբերի, 2017թ․
Պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ Հորդանան գետի Արևմտյան ափին, 7-ը դեկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո բախումներ են տեղի ունեցել իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև:

Մասնավորապես, Հորդանան գետի Արևմտյան ափին առնվազն 31 մարդ վնասվածքներ է ստացել իսրայելցի ուժայինների արձակած հրազենային և ռետինե փամփուշտներից: Բժիշկները փոխանցում են, որ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրդովված հանրությունը բողոքի էր դուրս եկել «Մա՛հ Ամերիկային» կոչերով:

Իսրայելական զինուժի փոխանցմամբ՝ իսրայելական զրահամեքենան «թիրախավորել է երկու ահաբեկչական կետ» Գազայի հատվածում այն բանից հետո, երբ հրթիռներ են արձակվել Իսրայելի վրա: Դրանցից մեկը, ըստ հաղորդագրության, պայթել է Իսրայելի հարավում, մյուսը չեզոքացվել է:

Նկատենք, որ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը քննադատել են նաև Միացյալ Նահանգների աջակիցները՝ մտահոգություն հայտնելով, որ ավելի է դժվարանում այս տարածաշրջանում խաղաղության շուրջ բանակցություններ վարելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG