Բեռլինում այսօր մի քանի հազար մարդ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու «Եվրոպայի պուլսը» խորագրի ներքո անցկացվող՝ միասնական Եվրոպայի գաղափարին նվիրված հավաքին:
Ցուցարարների խոսքով, այս միջոցառման ուղերձը որոշակիորեն հասցեագրված է նաև առաջիկա կիրակի նախագահական ընտրությունների գնացող ֆրանսիացիներին, որոնց շրջանում վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում է, այսպես կոչված՝ frexit-ի (Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու) գաղափարը: