Պաշտոնական Մոսկվան խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի օդուժի` Սիրիայի կառավարական բանակի Դեր Զորումգտնվող դիրքերին երեկ հասցված հարվածները: Դրանց հետևանքով 62 սիրիացի զինծառայող է զոհվել:
Ռուսաստանը պահանջել է Դեր Զորում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգնիստ գումարել: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը սխալմամբ են ռմբակոծել Դեր Զորում տեղակայված կառավարական զորքերի դիրքերը: