Մատչելիության հղումներ

Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու գործով մեկ մարդ ձերբակալվել է


Գլխավոր Դատախազությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն։

«Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG