Մատչելիության հղումներ

Անձնուրաց աշխատանքի համար բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը պարգևատրվեցին


«Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառման ընթացքում անձնուրաց աշխատանքի համար այսօր պարգևատրվեցին շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը։

Հիշեցնենք, հուլիսին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները շտապօգնության 4 բժիշկներին, այդ թվում՝ Սալվադոր Խեչոյանին ու Մալինա Մարգարյանին մի քանի օր պահել էին գնդի տարածքում՝ պնդելով, որ մինչև բժիշկների նոր խումբ չգա, նրանց բաց չեն թողնի:

«Զուտ գնահատվել է մեր աշխատանքը, սա տրված է ամբողջ շտապօգնությանը: Մարդիկ կային չերևացին, բայց նրանց աշխատանքը՝ ամենօրյա, այնտեղ եղել է, կապ չունի՝ ինչ-որ մեկը գերության մեջ է եղել , թե՝ ոչ», - լրագրողների հետ զրույցում ասաց Խեչոյանը:

«Ազատության» հարցին, թե համարո՞ւմ էր իրեն պատանդ, բժիշկը պատասխանեց. - «Այնտեղ մեզ սահմանափակում էր տրված, իսկ թե ինչպես դա կբնորոշվի, թող իրավաբանները որոշեն»:

Նշենք, որ Խեչոյանը պարգևատրվեց կառավարության կողմից, իսկ Մարգարյանը՝ Ազգային ժողովի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG