Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը


Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Ղուկասյանը հացադուլի մեջ էր օգոստոսի 2-ից՝ շուրջ մեկ ամիս: Օգոստոսի 27-ին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել, նշելով, թե այդ օրը Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ նրա «արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում»:

Օգոստոսի 29-ին Ղուկասյանը ենթարկվել է նաև սոնոգրոֆիկ հետազոտության, պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG