Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց նաև «Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանի կալանքը վերացնելու միջնորդությունը


Քաղակտիվիստ Վարդան Գերավետյանը պայքարում է յուրացման գոտում հայտնված քաղաքացիների իրավունքների համար, արխիվ
Քաղակտիվիստ Վարդան Գերավետյանը պայքարում է յուրացման գոտում հայտնված քաղաքացիների իրավունքների համար, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդան Գերավետյանի կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները:

Այս մասին լրագրողներին հայտնեց Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Վերջինս ասաց նաև, որ իր պաշտպանյալը նիստին ներկա է եղել, ինքնազգացողությունը լավ է՝ հավելելով, որ Գերավետյանը մինչ այսօր չի ենթարկվել բժշկական հետազոտության, թեև ունի այրվածքներ:

Փաստաբանը հայտարարեց, որ մտադիր է բողոքարկել վերաքննիչ ատյանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG