Այսօր վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանին գրավի դիմաց ազատ արձակելու և կալանքի որոշումը չեղարկելու մասին՝ հանրային պաշտպանի ներկայացրած երկու միջնորդությունները:
Լրագրողների հետ զրույցում Բարսեղյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն ասաց, որ Բարսեղյանը չի ցանկացել ներկա գտնվել նիստին, ինչի պատճառն իրեն հայտնի չէ: Ռուզանն Սիրեկանյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: