Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նրա պաշտպան Մոնիկա Մարգարյան «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքով է դատարանը մերժել միջնորդությունը։
«Վարույթ իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը: Գտնում է, որ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը, սակայն որևէ տեղեկություն, որևէ նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, չեն ներկայացրել դատարան», - ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը հուլիսի 18-ին որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նա Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է 2 հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելը և ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։
Պաշտպանն ասաց, որ Թաթուլ Թամրազյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում օրվա մեջ մի քանի անգամ ցավազրկում են, շարժումները սահմանափակ են, գրեթե չի քայլում, որոշ ժամանակ անց նրան կվիրահատեն։