Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում ծեծի ենթարկված ակտիվիստը վերջապես ետ ստացավ անձնական իրերը


Շուրջ մեկ շաբաթ Հովակիմյանների ընտանիքը չէր կարողանում ոստիկանությունից ետ ստանալ իրենցից առգրավված անձնագիրը, բանկային քարտն ու անգամ գրպանի փողերը: Իրերը ետ վերադարձնելու համար նրանք աջակցություն էին խնդրել մարդու իրավունքների պաշտպանից: Օրեր շարունակ պատասխան չստանալով, այսօր պատրաստվում էին ընտանիքով նստացույց սկսել հենց ՄԻՊ-ի գրասենյակի առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG