Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից երեքշաբթի օրը տարածված տեղեկատվությունը, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
«Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին, որոնք հայկական կողմը հերքում է: