Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին` ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շերտի փլուզում:
Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, որի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի:
Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:
Ուղիղ հեռարձակում