Երկուշաբթի երեկոյան Երևանում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով երթ անցկացվեց։
Կասկադից տասնյակ ցուցարարներ շարժվեցին նախ դեպի նախագահի նստավայր, ապա՝ Ազատության հրապարակ։ Երթի դուրս եկած քաղաքացիներն ասում էին, որ մեկ երթով չեն սահմանափակվելու։