Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ մտքերի լայն փոխանակություն է կայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացների շուրջ: