ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարող միանալ իր ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերներին Բաքու և Երևան նրանց այցի ընթացքում՝ ընտանեկան պատճառներով: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտնում է թվիթերյան գրառմամբ՝ հաջողություն մաղթելով Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում:
Մինսկի խմբի միջնորդները այսօր Բաքվում են, իսկ հոկտեմբերի 17-ին ժամանելու են Երևան: Տարածաշրջան նրանց այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Փարիզում ծրագրված հանդիպման նախապատրաստումն է: