Քիչ առաջ ավարտվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ արտահայտվող քաղաքացիների երթը։
Մոտ 2 տասնյակ ակտիվիստներ Ազատության հրապարակից շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ «Ոչ» ասելու, իրենց բնորոշմամբ, Հայաստանի անկախության մի մասը Ռուսաստանին փոխանցելուն։
Քաղաքացիները զարմանք էին հայտնում, թե ինչպես կարելի է անկախությունը այդքան հեշտությամբ հանձնել ուրիշ պետության։ Երթի ավարտին մասնակիցները տեղեկացրին, որ եթե նույնիսկ վաղը համաձայնագիրը ստորագրվի, իրենք շարունակելու են բողոքի ցույցեր անցկացնել, ակնկալիքով, որ այն չի վավերացվի խորհրդարանում և Սահմանադրական դատարանում։