Հայտարարելով, որ կասեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները, առաջին հերթին կորցնում է հենց Ուկրաինան, քանի որ բավականին լուրջ բարեփոխումների հնարավորություն ուներ: «Ազատություն»» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
Նա ընդգծեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան շանս չուներ ստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը․ - «Այն տնտեսական ճնշումները, որ գործադրում է Ռուսաստանը, անհնարին էր դարձնելու ընդհանրապես Ուկրաինայի էկոնոմիկայի գոյությունը: Դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինական արտադրանքի մեկ երրորդը, փաստորեն, պարալիզացվել էր, քանի որ նախատեսված է ռուսական շուկայի համար, և այդ շուկան փակվում էր Ուկրաինայի առջև, ինչպես նաև Ռուսաստանի պահանջը՝ անմիջապես վճարել գազի դիմաց բոլոր պարտքերը, Ուկրաինան օբյեկտիվորեն այս պահին չէր կարող ապահովել»:
«Այսինքն, Ուկրաինան հայտնվել էր մի վիճակում, երբ ամբողջ բիզնեսը, ամբողջ տնտեսությունը ներկայացնող ոլորտը ուղղակի պահանջ էր ներկայացրել իշխանություններին, և իշխանությունը չէր կարող անտեսել այդ պահանջը՝ նաև հաշվի առնելով լուրջ սոցիալական հետևանքները էկոնոմիկայի պարալիզացման», - նշեց Նավասարդյանը:
Ասոցացման համաձայնագրի ստորագրումից պաշտոնական Կիևի հրաժարվելը լուրջ հարված է ամբողջ Արևելյան գործընկերության քաղաքականությանը, ասաց նա:
«Մենք շատ լավ գիտենք, որ միայն Ուկրաինայի նման մեծ երկիրը կարող էր հետաքրքիր դարձնել ամբողջ այդ նախաձեռնությունը Եվրամիության պետությունների համար, և Ուկրաինայի բացակայությունը Ասոցացման համաձայնագիրը ստորագրողների մեջ այսօր միանշանակ կդանդաղեցնի և կնվազեցնի հետաքրքրությունը Եվրամիության արևելյան ինտեգրացիոն նախագծի նկատմամբ», - ընդգծեց Նավասարդյանը՝ շարունակելով․ - «Եվ դրանից կտուժեն բոլոր այն երկրները, որոնք ներառված են Արևելյան գործընկերությունում, անկախ նրանից՝ ստորագրում կամ նախաստորագրում են որևէ մի բան Վիլնյուսում, թե՝ ոչ»:
«Այսինքն, կարելի՞ է ասել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը, այս ամեն ինչից ելնելով, ձախողում է արձանագրում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Բորիս Նավասարդյանը արձագանքեց․ - «Ձախողում չէի ասի, բայց այն ամբիցիաները, հավակնությունները, որոնք կային այդ ուղղությամբ Եվրամիության նախաձեռնությունների, չբավարարվեցին մեծ չափով»: