Այս գումարով նախատեսվում է բարձրացնել բիզնես մրցունակությունը, նոր աշխատատեղեր ստեղծել ու աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին այսօր հայտարարեց բանկի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը: Միջազգային կառույցի ներկայացուցչից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ չնայած կառավարության պնդումներին, թե երկրում բարելավվում է ներդրումային միջավայրը, տնտեսական աճ է արձանագրվում նաև միջազգային կազմակերպությունների կողմից, օտարերկրյա ներդրումները նվազում են: Վերջինս փաստեց, որ ներդրումների նվազում է նկատվում ամբողջ աշխարհում, այդուամենայնիվ․ - «Հայաստանը դեռ պետք է բարձրացնի իր տնտեսության մրցունակությունը՝ առաջին հերթին պետք է բարելավվի ներդրումային միջավայրը, երաշխավորվի, որ ներդրումները եկամտաբեր կլինեն և չեն կորչի: Բացի այդ, պետք է բարելավվի նաև բիզնես միջավայրը, պետական կառավարումը, վերացվի կոռուպցիան: Ի վերջո, Հայաստանը պետք է գրավիչ լինի այլ երկրների ներդրողների համար:
Համաշխարհային բանկի ներկայացուցչին հարցրինք, թե ինչպես են պատկերացնում Հայաստանում բիզնես միջավայրի և ներդրումային դաշտի բարելավումը Մաքսային միությանն անդամակցելու պարագայում, հաշվի առնելով, որ որոշ փորձագետների համոզմամբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ նույն տնտեսական գոտում օլիգոպոլիաներն ավելի կամրապնդվեն:
«Նախ, Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե որոնք են իր գործընկեր երկրները, և Համաշխարհային բանկն ի գիտություն է ընդունում այդ փաստը: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին բիզնես և ներդրումային միջավայրի բարելավման, մրցակցության բարձրացմանն ուղղված բարեփոխումներում», - ասում է համաշխարհային բանկի պաշտոնյան՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Հայաստանի պաշտոնյաները խոստացել են Արևմուտքին շարունակել բարեփոխումները ավելի մրցակցային միջավայր ստեղծելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, որ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանի համար որոշ մաքսատուրքեր կարող են աճել 2-ից 2.5 անգամ, Համաշխարհային բանկի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրենն ասաց, թե հնարավոր է, որ Մաքսային միության անդամ երկրները, որոնցում բարձր են մաքսատուրքերը, իջեցնեն դրանք՝ համապատասխանեցնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության չափանիշներին:
Նշենք, որ բանկի փորձագետները Հայաստանի համար այս տարի կանխատեսել են 3-4 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ տարի ըստ Համաշխարհային բանկի, տնտեսական աճի տեմպը մի փոքր կավելանա՝ հասնելով 4-ից 5 տոկոսի: