Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի այսօրվա նիստին նիստից հետո լրագրողների հետ հանդիպեցին նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆեր և խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
Թե որքան գումար է անհրաժեշտ Մեծամորի ատոմակայանի կյանքը 2016 թվականից հետո 10 տարով երկարաձգելու համար, Ադոլֆ Բիրկհոֆերը դժվարացավ ասել, սակայն խիստ կարևորեց միջուկային էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը:
«Իմ կարծիքով, Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը խիստ կարևոր է, քանի որ Ռուսաստանը միջուկային էներգետիկայի բնագավառի առաջատար տերություններից մեկն է»,- ասաց նա։
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանի խոսքով, առաջիկայում ռուսական կողմը վարկ է տրամադրելու Հայաստանին՝ ատոմակայանի կյանքի երկարաձգման ու անվտանգության աշխատանքների իրականացման համար:
«Աշխատանքները հիմնականում կատարվելու են ռուսական կազմակերպությունների կողմից՝ ներգրավելով նաև Հայաստանում մասնագիտացված կազմակերպություններին։ Կարծում եմ, որպեսզի մենք հասցնենք 2016 թվականի սեպտեմբերին ստանալ լիցենզիա, աշխատանքի ժամկետները բավականին սուղ են, այդ պատճառով պետք է ավելի խիստ ռեժիմով աշխատել, քանի որ կյանքի երկարացման համար նախատեսվող աշխատանքները ավելի երկար ժամկետ են պահանջում»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ Վահրամ Պետրոսյանի, տարեվերջին պարզ կլինի, թե որքան Ռուսաստանի տրամադրելիք վարկի չափը: Նոր էներգաբլոկի կառուցման համար նոր ներդրողների անհրաժեշտություն կա, ասում է նա։
«Ռուսաստանը ցանկանում է մասնակցել այս պրոյեկտին՝ 35 տոկոսի չափով, և երբ խոսում ենք ամբողջ արժեքի 35 տոկոսի մասին, սա սարքավորումներ են, այս պահին որևէ շինարարական աշխատանք չի գնում»,- ասաց Պետրոսյանը։
Ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության համար որոշ հաշվարկներով անհրաժեշտ է 5-ից 7 միլիարդ դոլար:
Ասուլիսին նախորդել էր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ բացման խոսքով հանդես էր եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն իր ելույթում ասել է, որ մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր, որը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում, կազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները, ինչպես նաև ընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:
Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է և այժմ իրականացվում են կայանի հիմնական համակարգերի, կառուցվածքների և բաղադրիչների ներկա վիճակի մոնիտորինգի և մնացորդային պաշարի գնահատման աշխատանքները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է այս տարվա սեպտեմբերից ռուսական կազմակերպությունների կողմից Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների մեկնարկը: Այսօրվա նիստին ներկա Ռուսաստանի պատվիրակությունից նախագահը խնդրել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսի երկարաձգման աշխատանքներում առավելագույնս ներգրավվեն նաև մասնագիտացված կազմակերպություններ Հայաստանից: