«Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կարծում են, որ որդու հետ կապված սկանդալային միջադեպից հետո սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը պետք է հրաժարական տա։
Նախարարի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու կամ առաքելու և թմրամիջոցների մաքսանենգության համար։
Իշխող Հանրապետականում ու Դաշնակցությունում, մինչդեռ, Վարդանյանի հրաժարականի անհրաժեշտությունը չեն տեսնում՝ հայրը որդու համար պատասխանատվություն չպետք է կրի, առավել ևս, երբ մեղքը դեռ ապացուցված չէ:
«Քննությունը կավարտվի, պարզ կդառնա, երկրորդն էլ՝ իրավական տեսակետից նման խնդիր չի կարող առաջանալ, որովհետև խնդիրը ոչ թե անչափահասին է վերաբերվում, այլ կազմավորված անձի։ Այդպես որ լինի, յուրաքանչյուր գործիչ, նախարար որդիներ, բարեկամներ, հարազատներ ունի, ուրեմն ով հանցանք կատարի, մյուսը պիտի տուժի՞»,- ասում է Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյան։
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ևս հրարաժարակի կողմնակից չէ։
«Դա իր որոշելիք հարցն է, ես Յուրի Վարդանյանին մինչև հիմա ճանաչել եմ որպես փառահեղ սպորտային անցյալ ունեցող անձնավորության, և հարգել և հարգում եմ։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ նա նոր մտել այս դաշտը և որևէ խորքային գնահատական ես կդժվարանամ տալ»,- ասաց Ռուստամյանը։
Ընդ որում, իշխող կուսակցությունը ընդգծում է, որ եթե անգամ ապացուցվի Վարդանյանի որդու մեղքը, Սերժ Սարգսյանի կուսակցությունը նրա հրաժարականի հարց չի քննարկի։
Հայտնի գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» սակայն, կատարվածը լուրջ միջադեպէ որակում։ Թեև մամուլը տևական ժամանակ է գրում է Ծառուկյան-Վարդանյան հակասությունների մասին, այդուամենայնիվ, Բարգավաճը պնդում է, թե նախարարի հրաժարականի հարցը չեն քննարկել ու մտադիր էլ չեն։ Վարդանյանն ինքը պետք է որոշի, ասում է ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ու միաժամանակ հավելում, որ եթե նմանատիպ իրավիճակում հայտնվեր իրենց կուսակիցներից մեկը, ապա անկասկած նա հրաժարական կտար։ Նախադեպեր եղել են։
ԲՀԿ ներկայացուցիչը հիշատակում է ինչպես եվրոպական, այնպես էլ հենց հայաստանյան նախադեպերը։
«Հիշենք նախկին երկու նախարարներին՝ Արա Արամյանին, Հովիկ Հովեյան, ովքեր հրաժարական տվեցին իրենց տղաների հետ կապված շատ ավելի մեղմ միջադեպերի պատճառով։ Այստեղ խնդիրը գտնվում է բացառապես Յուրի Վարդանյանի որոշման տիրույթում»,- ասում է Զոհրաբյանը։
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ևս հրաժարականի կողմնակից է։ Կարծում է, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հենց բարոյականության սկզբունքից ելնելով պետք է հայտարարի իր հրաժարականի մասին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասում է՝ եթե Հայաստանը դեմոկրատական երկիր լիներ, ապա նման միջադեպի հետևանքով պաշտոնյան անմիջապես հրաժարական կտար։