Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով գործող նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվել է երրորդ անգամ` ստանալով քվեների 85 տոկոսը։
Երկրորդ տեղում է ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին, ում օգտին, ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի` քվեարկել է ընտրողների 6 տոկոսը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն 4 օրվա ընթացքում:
Չսպասելով վերջնական արդյունքներին՝ Ադրբեջանի նախագահին շտապել է շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բաքվի փողոցներում ևս Ալիևի աջակիցները սկսել են տոնել վերջինիս հաղթանակը երեկ երեկոյան։
Ինքը՝ Ալիևը, հանդես է եկել հեռուստատեսությամբ, շնորհակալություն հայտնել իրեն ընտրելու և վստահելու համար:
Ադրբեջանի ընդդիմությունը, սակայն, ընտրությունների օրը դեռ առավոտից բարձրաձայնել է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին` լցոնումներ, բազմակի քվեարկություն, կարուսել, ահաբեկումներ:
Նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարվեն, քանի որ կեղծված են։
«Հոկտեմբերի 9 -ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դրանք ոչ ազատ, ոչ արդար, ոչ էլ ժողովրդավարական են եղել»,- ասել է Հասանլին։
Հասանլին հայտարարել է, որ կօգտագործի բոլոր օրինական միջոցները՝ պայքարի համար, հավելելով, որ այժմ իրենք պատրաստվում են ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում, ինչպես նաև շաբաթ օրը հանրահավաք են հրավիրել:
Այսօր Ադրբեջանում կայացած ընտրությունները քննադատության են ենթարկել նաև միջազգային դիտորդները, մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Նրանք նշել են, որ հոկտեմբերի 9-ի ընտրությունները Ադրբեջանում ստվերել են մարդու հիմնարար իրավունքների մի շարք խախտումներով, հավաքների և խոսքի ազատությունը ոտնահարվել է, թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովվել, միջամտություն է կատարվել ընտրական գործընթացում, նախընտրական քարոզարշավը խաթարվել է որոշ թեկնածուների նկատմամբ առաջադրված մեղադրանքերով և ընտրողների ահաբեկումներով:
ԵԱՀԿ դիտորդական խումբը շոշափելի խնդիրներ է արձանագրել ընտրական գործընթացի բոլոր փուլերում, ինչը, ըստ դիտորդների, ցույց է տալիս, որ օբյեկտիվ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում լուրջ խոչընդոտներ գոյություն ունեն:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Թանա Դե Զուլուետայի գնահատականի համաձայն` ընտրությունների օրը իրենց դիտարկած տեղամասերի 19 տոկոսում վիճակը վատ կամ շատ վատ է եղել, իսկ արդեն քվեարկությունից հետո` հաշվարկի ժամանակ, իրենք լուրջ խախտումներ են գրանցել ընտրական հանձնաժողովների 58 տոկոսի աշխատանքում:
Ի դեպ, ԵԱՀԿ դիտորդների հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում սկանդալ է ծագել, իշխանամետ լրատվամիջոցների լրագրողները իրենց ռեպլիկներով, ծափերով և աղմուկով ամեն կերպ խանգարել են դիտորդներին ելույթ ունենալ, իսկ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` հարցեր ուղղել:
Թանա Դե Զուլուետան ստիպված է եղել լքել դահլիճը:
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ դիտորդների այս բավական կոշտ գնահատականներից տրամագծորեն տարբերվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների կարծիքը: Նրանք ավելի վաղ հայտարարել են, որ ոչ մի լուրջ խախտում չեն նկատել և անգամ ընտրատեղամասերում ընթացող քվեարկության ընթացքում համոզվել են, որ Իլհամ Ալիևն ընտրվել է ձայների մեծամասնությամբ: