Կառավարությունն այսօր որոշեց վերջերս թողարկված 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի, կամ ինչպես ընդունված է ասել՝ եվրաբոնդերի տեղաբաշխումից ստացված գումարներից 450 միլիոն դոլարն ուղղել ռուսական վարկի վաղաժամկետ մարմանը: Մուտքերի շուրջ 24 տոկոսն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերին, նախատեսվում է նաև շուրջ 29 միլիարդ դրամ գումարի ներքո փոփոխել ներքին պարտք / արտաքին պարտք հարաբերակցությունը, որի արդյունքում ակնկալվում է նվազեցնել տոկոսները պետական պարտատոմսերի շուկայում:
«Հայաստանի Հանրապետությունը այսուհետև չի համարվում աղքատ երկրների խմբի երկիր միջազգային չափանիշներով: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները այսուհետ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում Հայաստանի Հանրապետությանը ավելի ու ավելի քիչ են հատկացնելու և փոխարենը ավելի թանկ, ավելի բարձր տոկոսով ֆինանսավորում է առաջարկվում երկրին», - եվրոբոնդերի թողարկման անհրաժեշտությունը մեկնաբանեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Ըստ, Դավիթ Սարգսյանի, հայաստանյան եվրաբոնդերը ձեռք է բերել 152 ներդրող:
Առաջիկա յոթ տարիներին, եվրաբոնդերի սպասարկմանը կուղղվի տարեկան 40 միլիոն դոլար, ասում է նախարարը:
Ի դեպ, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չբացառեց, որ հնարավոր է կրկին եվրաբոնդեր թողարկվեն, սակայն ինչ քանակությամբ և երբ, վաղ համարեց մանրամասնել: