Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Եվրամիությունը հայտարարել է, թե այս պահի դրությամբ չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման, և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ապա ԲՀԿ-ն պետք է տեղյակ լինի գործընթացից ավելի մանրամասն, որից հետո կտա իր գնահատականը, կուսակցության ղեկավարի խոսքերն է հիշեցնում Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հակադարձեց նաև իշխող Հանրապետական կուսակցության խոսնակի այն հայտարարությանը, թե «յուրաքանչյուր միջազգային պայմանագիր և յուրաքանչյուր որոշում պետք է վավերացնի Ազգային ժողովը:
«Քաղաքական որոշում կայացնելուց հետո դա նման է ճաշից հետո մանանեխին։ Կասկած անգամ չի կարող լինել, որ մեծամասնությունը մեկ մարդու պես քվեարկելու է կողմ»,- ասաց Զոհրաբյանը։
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով, Մաքսային միությանն անդամակցելու մասով ամենավատը այդ որոշումը կայացնելու ձևն էր:
«Այս ձևով ոչ միայն անտեսվեց սեփական հասարակությունն ու քաղաքական ուժերը, ինչ-որ տեղ իշխանությունների պահվածքի պատճառով առիթ ենք տալիս Եվրամիության որոշ շրջանակներին կոշտ հակադարձել»,- ասաց Մանոյանը։
Ըստ Մանոյանի, Դաշնակցությունն ակնկալում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չխոչընդոտի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական և հասարակական ինտեգրման գործընթացներին:
Չնայած Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշմանը, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելու պատճառ չենք տեսնում, ասում է Կիրո Մանոյանը: Դաշնակցությունն էլ է կարծո՞ւմ, որ Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սարգսյանի որոշում կայացվել է Մոսկվայի ճնշման արդյունքում, հարցրեցինք Մանոյանին:
«Այն ձևը, որ որոշումը կայացվեց կամ ցանկությունը արտահայտվեց, ինչ-որ տեղ այդ ճնշումի առկայության մասին է վկայում»,- պատասխանեց նա։
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը ևս գտնում է, որ իշխանություններն անհարգալից են վարվում ժողովրդի նկատմամբ: Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ՀԱԿ-ը ստվերային գործարքի արդյունք է համարում ու դատապարտում:
Ինչ վերաբերում է որոշումը ճնշման արդյունքում կայացնելուն, ապա Կոնգրեսը երկու տարբերակ է առաջ քաշում. - «Եթե այդ ամենը արվել է որևէ մեկի ճնշման ներքո, դա նշանակում է, որ մեր իշխանությունները լեգիտիմ չեն։ Այսինքն եթե ունենայինք ընտրված նախագահ, ով կունենար ժողովրդի աջակցությունը, նա հեշտությամբ ցանկացած ճնշմանը կդիմագրավեր»,- ասաց Կարապետյանը։
Իսկ եթե իշխանությունները հայտարարում են, թե որևէ ճնշում չի եղել, ապա ըստ Վլադիմիր Կարապետյանի. - «Նշանակում է, որ դա Սերժ Սարգսյանի աշխարհընկալումն է, այս իշխանությունների մոտեցումն է, և դա նաև նշանակում է, որ երեք տարի ոչ միայն եվրոպացիներին են խաբել, այլ նաև սեփական ժողովրդին»։
«Ժառանգություն» կուսակցությունը խիստ բացասական է վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սարգսյանի որոշմանը, քանի որ այն բացառապես մեկ անձի կողմից կայացված որոշում է, ասում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մաքսային միության տարածքում այդ մոնոպոլ, օլիգարխիկ տնտեսության գործընթացները խորանալու են։ Ովքե՞ր են Մաքսային միության մեջ. Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս՝ ավտորիտար ռեժիմ, օլիգարխիկ տնտեսական համակարգ... Հայաստանին չի մնալու այլ բան, քան պարելու այն երաժշտության տակ, որը այդ Միության մեջ ընդունված է»,- կարծում է Մարտիրոսյանը՝ եզրակացնելով, որ այդ ամենը կբերի տնտեսության թուլացման ու արտագաղթի ծավալների աճի։