«Արմավիա» ընկերության ներկայացուցիչն այսօր չներկայացավ Աշխատանքի պետական տեսչություն, որտեղ հրավիրված էր մասնակցելու վարչական վարույթի քննությունը:
Նշենք, որ տեսչությունը «Արմավիա»-ի նկատմամբ ստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմել և այդ հիմքով վարչական վարույթ սկսել:
Հիշեցնենք, որ Արմավիա» ավիաընկերության 67 նախկին աշխատակիցներ դիմել էին աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այն զբաղվի իրենց չվճարված աշխատավարձերի խնդրով: Տեսչությանը նման հանձնարարություն էր տվել նաև վարչապետը:
Աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց, որ «Արմավիա» ավիաընկերության տնօրեն Նորայր Բելույանը չի ներկայացրել ստուգմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերը, ինչը նրանց հիմք է տալիս կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով ընկերության տնօրեն Բելույանը կենթարկվի վարչական տույժի՝ 250 հազար դրամի չափով:
«Արմավիա»-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո, տեսչությունը պատրաստվում է դիմել վարչական դատարան, որպեսզի դատարանը պարտադրի Բելույանին՝ վերացնել ստուգումներ անցկացնելուն առնչվող խոչընդոտները:
Ի դեպ, ի պատասխան ստուգում անցկացնելու համար տեսչության պահանջած փաստաթղթերի ցանկի, «Արմավիա» ընկերությունը աշխատանքի պետական տեսչության է ուղարկել միջանկյալ մի փաստաթուղթ, որում, ըստ տեսչության ներկայացուցչի, գրված է․ - «Միայն չենք կարող տրամադրել աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների և այլ դրամական հատուցումների հաշվարկման տեղեկագրերը․․․ Այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք մենք ուզում ենք… Նրանք մտածում են շատ կարճ՝ խոչընդոտման համար տուգանքը կազմում է 250 հազար դրամ: Էլի մեծ թիվ է, բայց եթե սա համեմատում ենք սպասվելիք տուգանքի հետ, որը կարող է կիրառվել չվճարված աշխատավարձերի դեպքում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախատեսվում է չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով տուգանք»:
Դանիելյանը հավելեց, որ «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին չվճարված աշխատավարձերի գումարը կազմում է մոտ 100 միլիոն դրամ, այսինքն՝ տուգանքը կարող է կազմել 25 միլիոն դրամ:
«Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ տնօրեն Նորայր Բելույանը Հայաստանում չէ: