Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի եւ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը։
«Գազպրոմի» պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են գազային ոլորտում ռուս-հայկական համագործակցության հարցեր` ներառյալ հայաստանյան էներգետիկ նախագծերում «Գազպրոմի» մասնակցության հարցը, շոշափվել է նաեւ հայաստանյան սպառողների համար ռուսական գազի գնագոյացման խնդիրը, իսկ դրանից անմիջապես հետո նշվում է, թե հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայռուսգազարդում» «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը:
Ուշագրավ է, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետն ասել էր, որ իշխանությունները պատրաստվում են սուբսիդավորել ռուսական գազի թանկացումը Մոսկվայից ստացվելիք գրանտի միջոցով: Իսկ այժմ, ահա, ռուսական կողմը` հանձինս պետական ընկերություն հանդիսացող «Գազպրոմի», հայտարարում է, թե պատրաստվում է վերցնել «Հայռուսգազարդում» Հայաստանի Հանրապետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը:
Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, սա ցույց է տալիս, որ` «Հայաստանի իշխանությունները ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու ունակություն չունեն, եւ ամեն ինչը վաճառելու գաղափարախոսությունը պահպանվում է»:
Մինասյանը հավելեց, թե իր համար անհասկանալի է նաեւ, եթե «Գազպրոմի» տարածած մամլո հաղորդագրությունը ճիշտ է, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը որոշել հրաժարվել «Հայռուսգազարդում» իր վերջին բաժնեմասից` այդպիսով իսկ հրաժարվելով հետագայում ընկերության եկամտից բաժին ունենալու հնարավորությունից:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկանը քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա համոզմամբ, այստեղ խնդիրը սոսկ տնտեսական չէ, կա նաեւ քաղաքական կողմ. ռուսական կողմին հանձնելով պետական սեփականությունը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են հերթական կեղծված ընտրություններից հետո այդ կերպ ճանաչում ձեռք բերել Մոսկվայից:
«Դա հայ ժողովրդի՝ յուրաքանչյուրիս սեփականությունն է։ Հիմա յուրաքանչյուրիս սեփականությունը օտարել է [կառավարությունը], օտարում է իր աթոռը պահելու համար, իր քաղաքական խնդիրները լուծելու համար», - նշեց Մանուկյանը, - «Ո՞նց կարելի է մի ազգի գլխին այսքան պատմություններ սարքել, այսքան վնասով պայմանագրեր ու պայմանավորվածություններ ունենալ, եւ այդ ազգը չիմանա դրա մասին, պառլամենտը չիմանա դրա մասին»։
Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, թե նախարար Մովսիսյանը գիշերն է վերադարձել Մոսկվայից եւ այս հարցում միայն նա կարող է պաշտոնական տեսակետ հայտնել: Օրվա ընթացքում, սակայն, այդ պաշտոնական դիրքորոշումը չհաջողվեց ստանալ:
Խորհրդարանական մեծամասնության՝ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հիմնական տեղեկատվությանը չի տիրապետում եւ խորհուրդ տվեց սպասել, որպեսզի էներգետիկայի նախարարը ինքը պարզաբանումներ տա։