Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր չի հերքել հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի շուրջ։
Մովսիսյանը հավելեց, որ համալիրի վաճառքի ու գնի վերաբերյալ կառավարությունում դեռ վերջնական որոշում կայացված չէ։
«Այս պահին կա հետաքրքրություն, փորձում են ծանոթանալ, մոտիկից հասկանալ», - Արմավիրում կառավարության արտագնա նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը՝ հավելելով, որ ռուսական, ուկրաինական, եվրոպական մի շարք այլ ընկերություններից եւս հետաքրքրություն կա հիդրոէլեկտրակայանների նկատմամբ։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ են ստույգ այն տեղեկությունները, որ համալիրը գազի դիմաց կարող է ռուսական կողմին վաճառվել, Մովսիսյանը պատասխանեց՝ «նման բան չկա»։
Հիշեցնենք, ավելի վաղ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, մասնավորապես նշելով, որ նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով։
Որոտանի ՀԷԿ-ը սեփականաշնորհման ենթակա ընկերությունների ցանկում չկա։ Նախարարն ասաց՝ հիմա էլ ցուցակում չկա, ավելին, կառավարությունը չի բանակցում այս հարցի շուրջ, պարզապես՝ «ցանկություն ունեցողներն են փորձում կառավարության հետ բանակցել»։