«Անկախության քսանամյակը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով մեծ քննարկում էր կազմակերպել երեկ Վաշինգթոնի ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը։
Քննարկմանը մասնակցում էին հայտնի վերլուծաբաններ, պաշտոնյաներ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից եւ պաշտպանության ոլորտից, փորձագետներ հարավկովկասյան երեք երկրներից: Հայաստանը ներկայացնում էր Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան, Tufts համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով գլխավոր տնօրեն Ջենիֆեր Ուոլշը անդրադարձավ տարածաշրջանին` Միացյալ Նահանգների պաշտպանական քաղաքականության տեսակետից, ընդգծեց, որ Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է, սակայն միշտ չէ, որ արժանի ուշադրություն է ստանում: Ըստ Ուոլշի` տարածաշրջանը ԱՄՆ-ի համար կարեւոր է մի քանի պատճառներով։
«Նախ՝ դա տարածաշրջանի աշխարհագրական դիրքն է․ այն գտնվում է Իրանի եւ զանգվածային ոչնչացման զենքի պոտենցիալ մատակարար երկրների միջեւ։ Բացի այդ՝ այն կարեւոր դեր է խաղում որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների համար անհրաժեշտ աջակցության փոխադրման ուղիներից մեկը։ Հարավային Կովկասը նաեւ դեպի Եվրոպա էներգետիկ ռեսուրսների թե՛ մատակարար է, թե՛ փոխադրող: Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերից է բխում տարածաշրջանում կայունության հաստատմանը եւ հակամարտությունների լուծմանը նպաստելը, ասել է Ուոլշը՝ հիշեցնելով, որ երեք երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ուղղակի հակամարտության մեջ են:
«Կարիք չկա նորից ասել, որ անվտանգության վիճակը երկու երկրներում, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական վիճակը մեծապես կբարելավվեն, եթե հակամարտությունը լուծվի: Տարածաշրջանում արտաքին ուժերը եւս կարեւոր դեր ունեն. Թուրքիան եւ Իրանը երկարատեւ եւ բարդ հարաբերություններ ունեն այդ պետությունների հետ: Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանը իր անվտանգության համար առանցքային դեր է խաղում, ուստի պետք է այնտեղ ազդեցության առավելություն ունենա, սակայն մենք համաձայն չենք – հայտարարել է Ուոլշը: - «Տարածաշրջանի մեր տեսլականը հետեւյալն է. այն բաց է Ռուսաստանի, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար եւ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքը ընտրել իր զարգացման ուղիները»:
«Ռուսաստանի դերը տարածաշրջանում հարեւանի դերն է․ դա չի ենթադրում, որ Ռուսաստանը, կամ որեւէ այլ պետություն, պետք է իրավունք ունենա վետո դնելու ինքնիշխան այն որոշումների վրա, որ կայացվում են տարածաշրջանի երկրների կողմից: Միացյալ Նահանգները մտադրություն չունի պայքարել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ազդեցության համար, կամ դուրս մղել նրան՝ դա ոչ խելամիտ կլիներ, ոչ էլ հնարավոր», - ասել է Ուոլշը:
Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան, Tafts համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը խոսեց տարածաշրջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների զարգացման մասին:
«ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը տարածաշրջանով փոխվել է․ եթե 90-ականներին դա երկկողմանի համագործակցություն էր, հետագայում՝ տարածաշրջանային համագործակցություն, ապա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո դարձավ գլոբալ անվտանգության հարց: Սակայն այն թերեւս իր բարձրակետին հասավ ռուս-վրացական պատերազմից հետո», - նկատում է Շուգարյանը։
Անդրադառնալով Հայաստանում անկախության հռչակման հիմքերին` Շուգարյանն ասում է․ - «Ճշմարտություն է, որ հայկական ժողովրդավարական շարժումը 88 թվականին սկսվեց որպես Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստան հետ վերամիավորման խաղաղ պահանջի բնական արձագանք, սակայն հավասարապես ճիշտ է նաեւ այն պնդումը, որ հայկական հեղափոխությունը, համեմատած մյուս նախկին խորհրդային երկրների, առաջին ու թերեւս ամենաուժեղ պայքարն էր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ Խորհրդային Միությունից դուրս գալու համար»։
Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանում հակամարտությունների հարցերով ներկայացուցիչ Ջասթին Ֆրիդմանը նշել է իրենց առաջնահերթություններից մի քանիսը․ - «Առաջինը` Մինսկի խմբի ձեւաչափում մեր գործընկեր՝ եւ շատ պոզիտիվ գործընկեր Ռուսաստանի հետ մենք ցանկանում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործին: Երկրորդը՝ ԱՄՆ-ը աջակցելու է հայ – թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին»։