Անցած գիշեր երրորդ անգամ վերջին 9 տարիների ընթացքում Ռեջեփ Էրդողանը դուրս եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում գտնվող կենտրոնակայանի պատշգամբ՝ շնորհակալություն հայտնելու իր օգտին քվեարկած թուրք ընտրողներին:
Իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայի վարչապետը համարում է ողջ երկրինը:
«Սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ ու բարեկամներ: Այս հաղթանակը միայն մեր կուսակցության հաղթանակը չէ, սա ժողովրդի հաղթանակն է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ավազակախմբերի Թուրքիան անցյալում է: Մենք պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ՝ նոր, ազատական սահմանադրություն ընդունելու նպատակով», - հայտարարեց Էրդողանը:
Ու թեեւ իսլամիստները համոզիչ հաղթանակ են տոնում՝ ստանալով քվեների 49 տոկոսը, այնուհանդերձ, Ազգային մեժ ժողովում նրանց մանդատները բավարար չեն առանց հանրաքվեի նոր սահմանադրություն ընդունելու համար:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հետո ամենամեծ խմբակցությունն է ունենալու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Եթե Աթաթուրքի կողմից հիմնադրված կուսակցությունը 2007 թվականին մոտ 19 տոկոս ձայն էր ստացել, ապա այս ընտրություններին աշխարհիկ ընդդիմության օգտին ձայն է տվել ընտրազանգվածի ավելի քան մեկ քառորդը:
«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է մոտ երեքեւկես միլիոն քվե: 1980 թվականի հեղաշրջումից ի վեր մեր կուսակցությունը նման բարձր ցուցանիշ չէր արձանագրել», - հայտարարեց կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով. - «Այժմ Էրդողանի կուսակցությանը դիմակայում է անհամեմատ ավելի ուժեղ ընդդիմություն ի դեմս Ժողովրդա-հանրապետականի»:
Խորհրդարան են անցել նաեւ ազգայնականները՝ ձայների մոտ 13 տոկոս ցուցանիշով: «Ազգայնական շարժում» կուսակցության ցուցակով Կայսերիից պատգամավոր է ընտրվել պատմաբան, Հայոց ցեղասպանության ժխտման գաղափարախոսը համարվող Յուսուֆ Հալաչօղլուն:
Ազգային մեծ ժողովում ներկայացված է լինելու նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։ Քրդերը կարողացան ոչ միայն հասնել իրենց նվազագույն ծրագրին՝ 30 պատգամավոր ունենալուն, այլեւ գերակատարեցին այն. հաջորդ գումարման խորհրդարանում քրդական խմբակցության կազմում 35 պատգամավոր է լինելու:
Ստամբուլահայերի մեծամասնությունը հունիսի 12-ի ընտրություններում գերադասում էր քվեարկել իշխող իսլամիստների օգտին: Համենայն դեպս, նման տպավորություն ստեղծվեց քաղաքի ամենահայաշատ թաղամասի՝ Շիշլիի ընտրատեղամասեր այցելելուց հետո:
Ստամբուլում բնակվող հայերի համար առանցքային հարցը եկեղեցական ունեցվածքի՝«վակըֆների» վերադարձի մասին կառավարության կայացրած որոշումն էր, նշեց «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցներից մեկը: «Արդեն որոշակի տեղաշարժ կա։ Սկսել են աստիճանաբար վերադարձնել մեր ունեցվածքը` կամաց-կամաց, բայց վերադարձնում է Էրդողանը», - ասաց նա:
Քվեարկության եկած մեկ այլ ստամբուլահայի՝ Ալեն Բալջյանի խոսքով, որեւէ այլ քաղաքական կուսակցություն չի ցանկանում վերացնել Պոլսի պատրիարքարանի ունեցվածքի բռնագրավման մասին դեռ 1936 թվականին կայացված որոշումը:
«Թե' Ժողովրդա-հանրապետականը եւ թե' Ազգայնական շարժումը համարում են, որ այն իրավիճակը, որ կա հայկական եկեղեցու ունեցվածքի շուրջ, նորմալ է։ Միայն Էրդողանն է, որ ցանկանում է վերացնել նախկինում ընդունված բռնագրավման օրենքը», - նշեց Բալջյանը:
Ստամբուլահայերից ոմանք հրաժարվում էին ասել, թե ում օգտին են քվեարկել, միայն նշելով, թե Էրդողանի կառավարությունից ունեցած հիմնական հույսը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է:
Քվեարկությանը մասնակցող եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին քվեարկող հայ ընտրողների մեծ մասը, սակայն, հայ - թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավման հետ առանձնակի հույսեր չի կապում։ «Էրդողանը կուզեր դա անել, սակայն Ղարաբաղի հարցը առկայությունը նրան գործելու այլ հնարավորություն չի տալիս», - նշում էին Շիշլիի հայազգի բնակիչներից ոմանք: