Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մամուլին տված մի հարցազրույցում անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Քոչարյանի գործողությունների սահմանադրականության հարցին` մասնավորապես ասել էր. - «Հայրենիքի պաշտպանություն հասկացությունը մեկնաբանվում է ոչ միայն որպես պաշտպանություն արտաքին վտանգից, այլեւ հայրենիքի պաշտպանություն իշխանության զավթման փորձերից եւ սահմանադրական կարգի հանդեպ ոտնձգություններից, ինչն էլ, անշուշտ, տեղի էր ունենում այդ օրերին»: Սողոմոնյանի այս պարզաբանման կապակցությամբ «Չորրորդ ինքիշխանություն»-ն այսօր գրում է. - «Սողոմոնյանի պատասխանն արձանագրում է երկու կարեւորագույն փաստ: Առաջին. Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ բարձրացված հիմնական մեղադրանքը մարտի 1-ին ցուցարարների դեմ բանակի օգտագործումն է: Երկրորդ. Քոչարյանը հրապարակավ ընդունում է, որ իսկապես էլ ինքը բանակը դուրս է բերել ցուցարարների դեմ, եւ փորձում է Հայաստանի սահմանադրության որոշակի հոդվածներ վկայակոչելով ապացուցել, որ իր այդ գործողությունները իրավաչափ են եղել»: Թերթն այնուհետեւ բխեցնում է. - «Ստացվում է, որ եթե որեւէ քաղաքական ուժ փորձում է «զավթել» իշխանությունը, բանակը կարելի է հանել այդ ուժի դեմ: Բայց չէ՞ որ դրա համար կան հասարակական կարգի պահպանման ուժեր, կա ոստիկանություն եւ այլն , եւ այդ ուժերի անձնակազմի թիվը մի քանի տասնյակ հազար է: Համաձայնեք` եթե 15-20 հազար ոստիկաններ չեն կարողանում «հասարակական կարգը պահպանել», ուրեմն գործ ունենք ոչ թե իշխանությունը զավթելու փորձի, այլ համաժողովրդական ապստամբության հետ»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը նախ արձանագրում է հետեւյալը. - «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն անդրադառնալով աշխարհում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներին` անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին, ասելով, թե ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան հիմնական սկզբունքների շուրջ եւ աշխատեն խաղաղ համաձայնագրի վրա: Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ինչ-որ լուռ բան է հյուսվում: Եվ կարծես թե դրա մասին են խոսում, այսինքն այդ տպավորության խորացմանն են նպաստում նաեւ Հայաստանի ներքաղաքական պրոցեսները»: Թերթի գնահատմամբ, սակայն, այդ տպավորությունը թյուր է. - «Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները շատ զբաղված են իրենց ներքին եւ այլ արտաքին խնդիրներով, որպեսզի ձեռնմուխ լինեն ղարաբաղյան բավական բարդ խնդրի հանգուցալուծմանը: Սակայն, այդ ամենից բացի, դեռ կա Հայաստանի խորհրդարանի ու նախագահի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների խնդիրը: Այն, որ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են ընդհանուր եզրեր գտնել, եւ ստանում Արեւմուտքի աջակցությունը, ամենեւին դեռ չի նշանակում, որ դա ղարաբաղյան հարցում Հայաստանի կողմից փոխզիջումները դարձնելու է այսպես ասած ավտոմատ: Ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այլապես հարցերը վաղուց էին լուծվել»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ չի հավակնելու ՀՀ նախագահի պաշտոնին: Դա չափազանց խելամիտ քայլ էր, որը այս գործչին որոշակի ազատություն է շնորհելու. չտեսնելով Րաֆֆու մեջ պոտենցիալ մրցակցի` իշխանականներն ու ՀԱԿ-ականները «Ժառանգության» ամեն մի նախաձեռնությունից հետո չեն հարձակվի այդ կուսակցության առաջնորդի վրա` փորձելով նրան «փչացնել»: Այնպես որ, այդ հայտարարությունը նույնպես կարելի է համարել մի քայլ իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: Նույն երեկվա ասուլիսում պարոն Հովհաննիսյանը ենթադրություններ արեց, թե ինչպիսին կլինի Հայաստանի 4-րդ նախագահը: Դա հետաքրքիր հարց է, որովհետեւ, կարծում եմ, մոտ ապագայում մեր երկրում 4-րդ նախագահ չի լինի, եւ մրցակցությունը կընթանա առաջին երեքի միջեւ»:
«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ միջազգային շուկայում նավթն էժանացել է 14 տոկոսով: Մեր հարեւան երկրներն արդեն արձագանքել են դրան, բնականաբար, գների իջեցման տեսքով, իսկ Հայաստա՞նը: Մենք եւս դուրս չենք մնում միջազգային անցուդարձից. այլ հարց է, թե դա հանրության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում: Համաշխարհային շուկայում ապրանքատեսակների գների տարօրինակ թռիչքներն ու վայրէջքները վերջին երկու տարիներին տեղի են ունենում մշտապես: Հայաստանն անմիջապես արձագանքում է համաշխարհային շուկայի բոլոր տեղաշարժերին եւ միայն հօգուտ գների բարձրացման: Մեզ մոտ ամեն բան է միակողմանի, եւ արվում է հնարավորը` խոշոր ներկրողների շահերին չդիպչելու համար»: