Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը երկուշաբթի օրը քառօրյա պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան:
Կլաուսը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ այլ պաշտոնյաների հետ: Չեխիայի նախագահը նաեւ հանդիպելու է Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու:
Սա Վացլավ Կլաուսի առաջին այցն է Ադրբեջան եւ ընդհանրապես` տարածաշրջան: Ավելի վաղ Չեխիայի եւ Ադրբեջանի նախագահները անձամբ հանդիպել են միայն մեկ անգամ` Պրահայում 2009 թվականի մայիսին, Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադիր գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանը Չեխիայի համար համարվում է ռազմավարական կարեւորություն ունեցող գործընկեր` էներգետիկ ոլորտում:
Մայիսի 17-ին Բաքվում մեկնարկելու է ադրբեջանա - չեխական գործարար համաժողովը, որին մասնակցելու են արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի, առողջապահության եւ այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ երկու երկրներից: Չեխական պատվիրակության կազմում են 35 գործարարներ:
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը մեկնումից առաջ տված հարցազրույցում Վացլավ Կլաուսն ասել է, որ Չեխիան շահագրգռված է Ադրբեջանի հետ ակտիվ հարաբերություններով` էներգետիկայից բացի այլ ոլորտներում եւս:
Չեխիայի նավթային պահանջարկի 20 տոկոսը լրացնում է Ադրբեջանը: Այդ երկիրը համարվում է նաեւ Հարավային Կովկասում Չեխիայի ամենախոշոր առեւտրական գործընկերը: 2010 թվականի ընթացքում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 38 միլիոն դոլար:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Վացլավ Կլաուսն ասել է, որ Չեխիան հետեւում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, չնայած անմիջականորեն ներգրավված չէ նրա լուծմանը:
«Ես համոզված եմ, որ հակամարտության լուծմանը կողմերը պետք է հասնեն այն որոշումների միջոցով, որոնք կընդունվեն տարածաշրջանի ներսում, այլ ոչ թե արտաքին խաղացողների միջամտությամբ: Այդ պատճառով մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունները, որ շարունակվում են 2008 թվականից», - ասել է Չեխիայի նախագահը, հավելելով, որ իր կարծիքով` լուծմանը հանգեցնող այլ ճանապարհ չկա:
Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1993 թվականին: 2010 թվականից գործում է Չեխիայի դեսպանատունը Ադրբեջանում, Պրահայում Ադրբեջանի դեսպանատունը գործում է 2007 թվականից: