«Առավոտ»-ի խմբագիրը խորհրդածում է. - «Երեկ մենք հիշում էինք մեր այն հայրենակիցներին, որոնք տասնամյակներ առաջ պաշտպանում էին մեր այն ժամանակվա խորհրդային հայրենիքը, ինչպես նաեւ նրանց, ովքեր այս` նորագույն շրջանում արյուն են թափում իրենց հայրենի հողի համար: Երկու դեպքում էլ նրանց գործն իսկապես արդար էր` անկախ նրանից, թե ինչ կարգախոսների են նրանք հավատացել: Այդ մարդիկ ոչ թե կուրորեն հավատացել են ինչ-որ գաղափարների կամ լիդերների, այլ պարզապես գիտակցել են, որ հայրենիքը պետք է սիրել միշտ` նույնիսկ երբ այն տկար է եւ աղքատ, անգամ այն դեպքում, եթե հայրենիքը դաժան է եւ անարդար քո նկատմամբ»:
«Երկիր» օրաթերթը գրում է. - «Շուշիի ազատագրումը եւ Արցախյան ազատամարտի հաղթանակը ազգային միասնական ոգու արգասիքն էր: Շուշիի եւ Լաչինի միջանցքի ազատագրումը, որով ցամաքային հաղորդակցություն հաստատվեց Հայաստանի եւ Արցախի միջեւ, նյութականացրեց այդ ձեռքբերումը: Այն ցույց տվեց, որ միայն ներքին միասնությանն ապավինելով է հնարավոր անել թվացյալ անհնարինը` սեփական ուժերին ապավինելով հաղթելը: Սակայն հետագայում միասնականության գաղափարը զգալիորեն արժեզրկվեց ու խեղաթյուրվեց: Ազգային զարմանալի միասնականության փոխարեն նորից գլուխ բարձրացրեց տեղական «հայրենասիրությունը» եւ, որ ավելի վատ է` այլամերժությունը: Մենք նորից իր հայրենիքի միասնականության համար կռվող հայից վերածվեցինք իրարից բամբասող ու իրար մերժող երեւանցիների, ղարաբաղցիների, գյումրեցիների... Առանձին անհատների պահվածքը առիթ դարձավ մի ողջ ժողովրդի հատվածի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության»:
«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Որքանո՞վ եք իրատեսական համարում գործի բացահայտման հավանականությունը հենց Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ» հարցին Ջհանգիրյանը պատասխանում է. - «ՀԱԿ-ի առաջադրած երեք պահանջներից քաղաքական առումով ամենադժվար իրագործելին անձամբ ես գնահատում եմ, որ Մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու հանձնարարականն էր, որովհետեւ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի Մարտի 1-ը թաքցնեն: Երեք տարի անց իշխանությունների ծրագիրը Մարտի 1-ը ջարդել, բարդել ընդդիմության վրա` տապալվեց: Հիմա հակառակն է, Սերժ Սարգսյանն ասում է` բացահայտեք Մարտի 1-ը կատարողներին: Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե վաղը սկսելու է բացահայտման գործը, իսկ դա բավականին հեշտ է: Բավական է սկսել արտակարգ դրություն հայտարարելու մասին հակասահմանադրական հրամանագրից, դրանից առաջ պաշտպանության նախարարի ընդունած 0038 հրամանից, ապօրինի զինված կազմավորումներից»:
Հարցին, թե կարելի է ասել, որ այս հանձնարարականով նոր Մարտի 1-ի հնարավորությունն իսպառ բացառվում է», Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է. - «Սա նշանակում է, որ այս իշխանությունը չունի նոր Մարտի 1 կազմակերպելու ռեզերվ, սպառել է: Անցած երեք տարիների ընթացքում մսխել է թե՛ արտաքին, թե՛ ներքին ռեսուրսները եւ կանգնած է Մարտի 1-ը բացահայտելու խնդրի առաջ: Սա ժողովրդի պահանջն է, ընդդիմության պահանջն է: Ժողովրդի ճնշման տակ ընդունում են, որ Մարտի 1-ը իրենք են արել եւ դրա համար պատասխանատվության են կանչել լրիվ ուրիշ մարդկանց եւ պիտի ստիպված ի հայտ բերեն իրական կատարողներին: Բայց հաջորդ քայլերը իշխանությունը չի անելու, եթե չզգա ժողովրդի ճնշումը, չզգա մեր շունչը իր թիկունքում»:
«Հայոց Աշխարհ»-ի մի հրապարակման մեջ հոդվածագիրն ահազանգում է. - «Վերջին երկու տասնամյակներում ծառերի զանգվածային կոտորածը, սրճարանների ու առանձնատների, խանութների ու էլիտար արկղերի համար վերջին կանաչ կղզյակների մորթը Հայաստանի մայրաքաղաքը, առանց չափազանցության, վերածել են ասֆալտբետոնե անապատի։ Եվ այդ ինքնակործան ու փակուղային վերաբերմունքի վերջը կարծես չի երեւում։ Այն, որ իրավիճակն իսկապես արտակարգ է, պարզորոշ ցույց տվեց մի քանի օր առաջ Հայաստան հասած արաբական փոշին: Մասնագետները մտահոգված են. բժիշկներն ահազանգում են, որ ավելացել են ասթմատիկներն եւ ալերգիկները, իսկ բնապահպանները ուշադրություն են հրավիրում փոշու առատության ու ծառերի սակավության վրա։ Ինչ խոսք, այդ ամենը սերտորեն փոխկապակցված է, մեկը մյուսի հետեւանք։ Բայց վիճակը վաղուց անցել է «ահազանգային» սահմանագիծը»։