Ըստ կազմակերպության` այսօր հրապարակած տեղեկանքի, 2010 թվականին Հայաստանում ապօրինի հատվել է 2520, 2009-ին` 2287 ծառ: Իսկ, օրինակ, 2003 թվականին, նույն տեղեկանքի համաձայն, ապօրինի հատվել է 42 հազար 236 ծառ, 2004-ին` 32 766:
Մաթեւոսյանի պատկերավորմամբ` 2004 թվականին իշխանությունները վերջապես «շրջվեցին դեպի անտառը», որը սկսած 1990-ականներից էներգետիկ ճգնաժամի եւ շրջափակման հետեւանքով լրջագույն խնդիրների առջեւ էր հայտնվել. - «Գազաֆիկացման բարձր տեմպերը նպաստեցին, որպեսզի մեծ քաղաքների (ինչպիսիք են Երեւանը, Վանաձորը, Գյումրին, Իջեւանը) ճնշումը անտառի վրա նվազի»:
Ապօրինի ծառահատումների թվի նվազմանը զուգընթաց, «Հայանտառ»-ի տնօրենի խոսքով, 2004 թվականից ի վեր Հայաստանում վերականգնվել է 30 հազար հեկտար անտառային տարածք, տնկվել է 12 միլիոն ծառ:
«Լրջագույն վերականգման աշխատանքներ են իրականացվել», - լրագրողների հետ հանդիպմանը շարունակեց նա: - «Եթե այսօր մտնենք անտառ, այն տարածքները, որտեղ 90-ականներին համատարած հատված տարածքներ էին, այսօր արդեն կարելի է ասել, որ անտառ են դարձել` այդ վերականգնման աշխատանքների արդյունքում»:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, բոլորովին այլ գնահատական տվեց Հայաստանի անտառածածկ տարածքների վիճակին` նշելով, որ չի կարող համաձայնել ապօրինի ծառահատումների նվազման մասին ««Հայանտառ»-ի հրապարակած թվերի հետ:
«Ապօրինի ծառահատումների մասին մենք ստույգ գիտենք, որ այդ թիվը ընդհանրապես չի համապատասխանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զարաֆյանը` նշելով, որ հետազոտություններն իրականացրել են, օրինակ, Համաշխարհային բանկի կողմից հրավիրված մասնագետներ: Այդ հետազոտությունների արդյունքները, նրա պնդմամբ` վկայում են, որ ապօրինի ծառահատումների ծավալը մոտ 50 անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը:
«Ընդհանուր թիվը, իհարկե, նվազել է, եւ մենք չենք կարող դա ժխտել», - այդուհանդերձ, ասաց Զարաֆյանը:
Մարտուն Մաթեւոսյանը, սակայն, չափազանցված է համարում բնապահպան ակտիվիստների հնչեցրած ահազանգերը` նրանց հրավիրելով ուղղաթիռային շրջայցի:
«Այդ չափազանցված մոտեցումները, որ մենք զրկվում ենք անտառներից, մենք չենք կիսում: Այս ծայրահեղ մոտեցումը նաեւ հասարակությանն է գցում մի քիչ ցայտնոտի մեջ: Մենք համաշխարհային բանկի հետ նախատեսել ենք այս գարնանը կամ ամռանը ուղղաթիռով, ներգրավելով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, մի քանի ժամ շրջայց կատարել անտառային տարածքների վրայով, եւ եթե հնարավորություն կլինի` նաեւ նկարելու, որպեսզի հասարակությունը, բնակչությունը տեսնի, որ անտառը ունենք, անտառը զարգանում է», - հավելեց նա:
Իսկ Ինգա Զարաֆյանի կարծիքով` տեղի է ունեցել «ընդհանրապես անտառի պակասում». - «Անտառատնկումով դեռ դու անտառ չես ստանում, պետք է տասնյակ տարիներ անցնեն, որ դու ստանաս այդ նորմալ փայտանյութը: Եվ հասանելի անտառ արդեն չկա: Մեր տվյալներով, 5-6 կիլոմետր շառավղով անտառամերձ համայնքները անտառ արդեն չունեն: Եվ հենց դրա համար «Հայանտառ»-ը առաջարկում է նոր ճանապարհներ գցել դեպի անհասանելի անտառներ: Մեր կարծիքով, դա արդեն Հայաստանի անտառների համար վերջ կլինի»: