Արձագանքելով գեներալ Հովհաննես Թամամյանի կալանքի մասին դատարանի երեկվա վճռին` «ժամանակ»-ի խմբագրականը գրում է. - «Ի՞նչ պատահեց հանկարծ, որ Թամամյանին կալանավորում են: Մի՞թե առաջին անգամն է, որ ոստիկանության պաշտոնյան անմեղ մարդու վրա է բարդում հանցանքը, մի՞թե առաջին անգամն է, որ Հայաստանում անմեղ մարդը պատասխան է տալիս ուրիշի հանցանքի համար: Եթե որեւէ մեկն այնդպիսի պնդում անի, ապա երեւի թե կհարուցի շրջապատի ծիծաղը: Հետեւաբար ակնհայտ է, որ Թամամյանի ձերբակալությունը ամենեւին կապ չունի երկրում օրինականություն հաստատելու կամ ոստիկանության վարկը փոխելու հաստատակամության հետ: Թամամյանը ձերբակալվում է ոչ թե պետական, այլ իշխանական օրենքները խախտելու, ավելորդ ինքնագործունեության համար, որովհետեւ եթե ձերբակալվում է պետական օրենքը խախտող ոստիկանը` բարձրաստիճան ոստիկանը, ապա Թամամյանի կողքին այսօր պետք է կալանավորված լինեին բազմաթիվ այլ բարձրաստիճան ոստիկաններ: Բավական է ընդամենը տեսնել, թե ինչպիսի շքեղ պայմաններում են ապրում այդ ոստիկանները, ինչպիսի բիզնեսներ են տնօրինում, ու պարզ կդառնա, որ այդ ամենին նրանք չէին կարող հասնել առանց պետական օրենքը շրջանցելու: Թամամյանը, իհարկե, այժմ պետք է պատժվի, բայց հասարակությունը դրանից չպետք է վարդագույն հետեւություններ անի: Դրա առիթը չկա, դրա հիմքը չկա, որովհետեւ Թամամյանի պատժի հիմքերը բոլորովին այլ են ու ոչ մի կապ չունեն հասարակության շահերի հետ»:
«Առավոտ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Հարցին, թե ինչու մարտի 17-ի հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսը չորոշեց գնալ Բաղրամյան ու արագացնել գործընթացները, Սարգսյանը պատասխանել է` որովհետեւ Կոնգրեսը արկածախնդիր չէ: «Կոնգրեսն ուզում է անել հաշվարկված, ճշգրիտ քայլեր: Կոնգրեսը կմտնի իշխանափոխության ռեալ գործընթացի մեջ այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ կլինի իր հաղթանակին, կունենա հստակ աջակցություն ոչ միայն հասարակության, այլեւ միջազգային հանրության կողմից», - ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Կանխատեսումները, որ եթե ՀՀ կառավությունը որոշել է իր ուշադրությունը սեւեռել գյուղատնտեսության վրա, դա կարող է այս ոլորտի իսպառ պատճառ ոչնչացման պատճառ դառնալ, սկսում են իրականանալ: Կառավարության երեկվա նիստում հաստատվել է «Գյուղացու կարողությունների ստեղծան ծրագիր» անվանումով մի վարկային համաձայնագիր: Դրանով սկսվում է մի գործընթաց, որի արդյունքում գյուղատնտեսության ոլորտը եւս պետք է մոնոպոլիզացվի: Կոնկրետ այս ծրագրով նախատեսվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից ստացվելիք 52 միլիոն դոլար պետական վարկով Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Արագածոտնի Թալինի տարածաշրջանում հիմնել 700 հեկտար պտղատեւ ու ընկույզազգի ծառերի այգիներ: Այգիները կառավարվելու են հատուկ այդ նպատակով ստեղծվելիք «Հայկական միրգ» անվանումով բաց բաժնետիրական ընկերություն կողմից, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանելու են Հայաստանի կառավարությանը: Ծրագրի մեջ պետք է ընդգրկվեն մինչեւ 2 հեկտար հողակտոր ունեցող տնտեսությունները: Այսինքն` ծրագրին մոտավոր մասնակցելու են 700 տնտեսություններ, կամ այլ կերպ ասած` 4-5 գյուղեր: Առաջին հայացքից ծիածանի գույներով պատված այս ծրագրի արդյունքը լինելու է այն, որ պետության կողմից վերցված վարկով ստեղծված այգիները սնանկության են հասցնելու ծրագրից դուրս մնացած իրենց հարեւաններին»:
«Հայոց Աշխարհ» թերթը, արձագանքելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նվիրված թանկարժեք ավտոմեքենային ու դրա կապակցությամբ թեմի ներկայացված պարզաբանմանն առնչվող հաղորդումներին, գրում է. - «Ոմանք այս առնչությամբ եղած քննադատական այլ հրապարակումներին արձագանքելով՝ նշում են, թե այդպիսով իբր մամուլը նպաստում է «աղանդավորների տարածմանը»։ Ավելի անհեթեթ ու դեմագոգիկ դատողություն անհնար էր հորինել։ Եվ այդ «դիտարկման» առնչությամբ ընդամենը 1 հակադարձ դիտարկում կարելի է անել. «բենթլիներով» աչքի ընկնող անգամ 1 հոգեւորականի անժուժկալ վարքը 10 անգամ ավելի շատ է նպաստում քայքայիչ աղանդների տարածմանը, քան աղանդավորական 100 հոգեորսիչ ֆանատիկ։ Այսինքն՝ եթե այդպիսի անժուժկալ հոգեւոր հայրեր լինեն, ոչ մի աղանդավոր էլ պետք չէ մարդկանց Հայ Առաքելական եկեղեցուց վանելու համար»։