Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյո՞ք գնահատականներին, որ իշխանությունների ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ կառուցողական երկխոսություն է սկսվել, եւ արդյո՞ք ԱՄՆ-ը կնպաստի նման միտումներին, Յովանովիչը ասաց. - «Կարծում եմ` քաղաքական տարբեր ուժերի, կուսակցությունների եւ խմբավորումների միջեւ շփումներն ու հարաբերությունները բացառապես հայաստանցիների որոշելիք հարցերն են, եւ չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները դրանցում ինչ-որ դերակատարություն կարող են ունենալ»:
Դեսպանն, այդուհանդերձ, հավելեց, որ ԱՄՆ-ը հետեւում է ներքաղաքական գործընթացներին եւ միայն ողջունում է դրանցում լարվածության նվազումը:
Խոսելով 2008 թվականի մարտյան դեպքերի հետեւանքով մինչ օրս անազատության մեջ գտնվողների մասին` Մարի Յովանովիչը շեշտեց, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:
«Մենք ողջունում ենք ինչպես համաներումը, այնպես էլ այն, որ նոր բանտարկյալներ են ազատ արձակվել, ներառյալ անցած շաբաթ երկու ազատ արձակվածները: Եվ մենք խրախուսում ենք այս գործընթացի շարունակումը», - ասաց դեսպան Յովանովիչը:
Մամլո ասուլիսին դեսպանին բազմաթիվ հարցեր ուղղվեցին` կապված Երեւանի պետական համալսարանում նրա ունեցած` քաղաքացիական հասարակության կարեւորության մասին վերջին ելույթի հետ: Այդ ելույթը հայաստանյան մամուլում բազմաթիվ արձագանքների ու մեկնաբանությունների տեղիք էր տվել: Վերստին պարզաբանելով իր հիշյալ ելույթն ու արձագանքելով դրան առնչվող տարընթերցումներին` Յովանովիչը դարձյալ ընդգծեց որեւէ երկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության կարեւորությունը:
«Հասարակության առջեւ Կառավարության հաշվետու լինելը մենք համարում ենք կենսական անհրաժեշտություն, եւ տեսնում ենք, որ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում կան երկրներ, որոնք այսօր ձգտում են ավելի հաշվետու դառնալ: Մեզ` ամերիկացիներիս համար սա նշանակում է, որ քաղաքական գործընթացներում մարդկանց ձայները պետք է լսելի լինի, եւ դա արդարացի ու թափանցիկ գործընթաց է», - ասաց նա:
Իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ` Միացյալ Նահանգների դեսպանը խոսեց նաեւ Հայաստան - ՆԱՏՕ գործակցության մասին` դրանք գնահատելով դրական: