Գնահատելով Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման երեկվա հանրահավաքը` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը «Իշխանությունների «չոտչիկը» միացվեց» վերնագիրը կրող հրապարակման մեջ գրում է. - «Հանրահավաքն իսկապես էլ «հանգրվանային» ստացվեց եւ բացահայտեց մի քանի իրողություններ: Ընդ որում` խոսքը հանրահավաքի մասնակիցների ահռելի թվի մասին չէ: Ի վերջո, եթե երեկվա հանրահավաքին մասնակցել է, ասենք, 40 կամ 50 հազար մարդ, դա դեռ չի նշանակում, թե Կոնգրեսի համակիրներն այդքան են: Դա ընդամենը ցույց է տալիս, որ այդքանն են կարողացել հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ մասնակցել հանրահավաքին: Երեկվա հանրահավաքը բացահայտեց մի քանի շատ ավելի կարեւոր փաստեր: 1. Իշխանություններն իրականում շատ էլ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ հրաշալի տեղեկացված են հասարակության շրջանում իշխող տրամադրությունների մասին: 2. Իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում «գնալ մինչեւ վերջ» եւ ժողովրդի դեմ կիրառել ոչ միայն էլեկտրաշոկ եւ թեթեւ հրազեն, այլեւ զրահատեխնիկա: Երեկ ներքին զորքերի ողջ զրահատեխնիկան բերված էր առաջին աստիճանի պատրաստվածության: 3. Երեկվա հանրահավաքն ապացուցեց, որ 2008 թվականին հաջորդած երեք տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսի որդեգրած ռազմավարությունը, այնուամենայնիվ, ճիշտ էր: Այդ երեք տարիների ընթացքում Կոնգրեսը երբեք «պլանկան» չիջեցրեց եւ հանդես չեկավ դատարկ-պոպուլիստական հայտարարություններով, այդ երեք տարիների ընթացքում եղան պահեր, երբ Կոնգրեսի հանրահավաքներին 2-3 հազար մարդ էր մասնակցում, եւ թվում էր, թե այսօր չէ` վաղը քաղաքական այդ ուժը կմեռնի: Բայց երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանում գիտակից եւ ողջամիտ մարդկանց թիվը տասնապատիկ ավելի մեծ է, քան կցանկանային իշխանությունները»:
«Առավոտ»-ի խմբագրականը «տագնապալի» է գնահատում բնակչության օրավուր սրվող սոցիալական վիճակն ու կանխանշում տարերային բողոքի վտանգները: «Երբ գործազուրկ, սոված մարդիկ պատրաստ են ջարդուփշուր անել ամեն ինչ, այդ դեպքում ո'չ ոստիկանությունը, ո'չ բանակը, ո'չ թիկնապահները, ո'չ էլ ընդդիմադիր որեւէ ուժ նման ապստամբությունը չի կարող կանգնեցնել», - գրում է թերթը եւ հետեւյալ լուծումն առա
«Երկիր»-ը խմբագրականում գրում է. - «Երեկ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների երրորդ տարելիցն էր: Հասարակության ծայրահեղ բեւեռացվածությունը, հակամարտող կողմերում այլակարծության նկատմամբ ատելության աննախադեպ դրսեւորումը երկիրը կանգնեցրին քաղաքացիական բախումների եզրագծին: Թվում էր` անցած տարիներին բոլոր կողմերը պետք է դասեր քաղած լինեին կատարվածից, փոխըմբռնման փորձեր ձեռնարկեին: Ցավոք, այժմ էլ հակամարտող կողմերի վարքագիծը չի փոխվել, եւ ամեն ինչ արվում է դեպքերը նույն սցենարով կրկնելու համար»:
«Ժառանգության» կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելու կապակցությամբ «Հայոց Աշխարհ» թերթին իր մեկնաբանությունն է ներկայացրել ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը. - ««Ժառանգության» դեմարշը, կարծում եմ, պետք է դիտարկել նույն հարթության վրա` նախընտրական տրամաբանության շրջանակում։ Կա ընդդիմադիր ընտրազանգված` մարդիկ, որ դժգոհ են գոյություն ունեցող իրավիճակից եւ ձգտում են փոփոխությունների։ Այդ ընտրազանգվածին տիրանալու համար լուրջ պայքար է գնում ՀԱԿ-ի, «Ժառանգության», Դաշնակցության, Կարապետիչի ձեւավորած շարժման միջեւ։ ՀԱԿ-ը եւ Կարապետիչի թիմը հանրահավաքային շարժում են սկսել, եւ ձեռնունայն չմնալու համար «Ժառանգությունը» գնում է սրացումների` փորձելով ներկայանալ կոշտ, անզիջում ընդդիմության դիրքերից։ Ինչ վերաբերում է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը, առնվազն միամտություն է մեղադրել կոալիցիային, որ հրապարակավ հայտարարում է իր քաղաքական ծրագրերի, մտադրությունների մասին։ Դա նույնն է, թե մենք խառնվենք իրենց ներքին գործերին, հայտարարություն տարածենք, բողոքենք, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց, ինչո՞ւ նամակ գրեց, ինչո՞ւ Վարդան Խաչատրյանը դուրս եկավ «Ժառանգությունից», իսկ Կարինե Հակոբյանը եւ Ռուբեն Հակոբյանը դարձան «Ժառանգության» անդամ»:
«Առավոտ»-ի խմբագրականը «տագնապալի» է գնահատում բնակչության օրավուր սրվող սոցիալական վիճակն ու կանխանշում տարերային բողոքի վտանգները: «Երբ գործազուրկ, սոված մարդիկ պատրաստ են ջարդուփշուր անել ամեն ինչ, այդ դեպքում ո'չ ոստիկանությունը, ո'չ բանակը, ո'չ թիկնապահները, ո'չ էլ ընդդիմադիր որեւէ ուժ նման ապստամբությունը չի կարող կանգնեցնել», - գրում է թերթը եւ հետեւյալ լուծումն առա
Մարտի 2-ի մամուլ
ջարկում. - «Անկախ նրանից` հերթական կլինեն առաջիկա ընտրությունները, թե արտահերթ, քաղաքական դաշտի հիմնական խաղացողները պետք է գան կոմպրոմիսի, եթե , իհարկե, իսկապես ցանկանում են, որ մեր երկրում որեւէ բան փոխվի: Որոշակի համաձայնության պետք է գան Դաշնակցությունն ու Կոնգրեսը` հաղթահարելով 90-ականներից եկած երկուստեք ատելությունը: Միայն հանդես գալով միասնական ձեւով` ընդդիմադիր բոլոր ուժերը կարող են ստիպել իշխանությանը գնալ զիջումների: Այդ զիջումներն էլ պետք է լինեն փոխադարձ` առանց կուլակաթափության եւ հաշվեհարդարի սպառնալիքների` որքան էլ դրանք հաճելի լինի լսել հանրահավաքային զանգվածի համար: Անշուշտ, այստեղ առաջին քայլը պետք է անի իշխանությունը` սթափ գնահատելով իրավիճակը: Դա դժվար է անել, երբ դու նստած ես կաբինետում եւ «պատասխանատու» հեռուստաընկերություններով լավատեսական լուրեր ես լսում: Բայց այլ ելք, կարծես թե, չկա»:«Երկիր»-ը խմբագրականում գրում է. - «Երեկ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների երրորդ տարելիցն էր: Հասարակության ծայրահեղ բեւեռացվածությունը, հակամարտող կողմերում այլակարծության նկատմամբ ատելության աննախադեպ դրսեւորումը երկիրը կանգնեցրին քաղաքացիական բախումների եզրագծին: Թվում էր` անցած տարիներին բոլոր կողմերը պետք է դասեր քաղած լինեին կատարվածից, փոխըմբռնման փորձեր ձեռնարկեին: Ցավոք, այժմ էլ հակամարտող կողմերի վարքագիծը չի փոխվել, եւ ամեն ինչ արվում է դեպքերը նույն սցենարով կրկնելու համար»: