Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների փետրվարի 25-ի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի հարցը։
«2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: Հայաստանի նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,- Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ նշելով, որ նախագահները այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
«Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով», - ընդգծել է Արզումանյանը։
Անցած տարվա ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը 17 տոկոսով բարձրացրեց եւ 180 դոլար սահմանեց (մոտ 65 հազար դրամ) Հայաստան մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը: Դրա արդյունքում բնակիչների կողմից սպառվող 1 խորանարդ մետր գազի գինը կազմեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն:
Անցած ամիս «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հայաստանի իշխանությունների հետ քննարկում են գարնանը գազի սականգի նոր բարձրացումների հնարավորությունը։
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում գազի նոր թանկացումները կանխելու ուղղությամբ։ Նա մասնավորապես, ասել էր, որ Հայաստանի նախագահը «կոնկրետ եւ խիստ» հանձնարարական է տվել՝ ամեն ինչ անել, որպեսզի էներգակիրների գները Հայաստանում չփոխվեն։
Ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը, նախագահների հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել:
«Այս տեքստով, որ մենք ստացել ենք հայտարարությունը, հիմք չկա ենթադրելու, որ Հայաստան մատակարարվող գազի գինը չի փոխվի։ Խոսք է գնում միայն սպառողներին մատակարարվող գազի սակագնի մասին», - ասաց Ավագյանը: - «Հնարավոր է արդյունաբերությանը մատակարարվող գազի թանկացում, որովհետեւ այստեղ նշված է սպառողների՝ ենթադրում ենք, որ ազգաբնակչությանը»։
Տնտեսագետի խոսքով, Հայաստան մատակարարավող գազի նոր սակագնի հարցից զատ, բաց է մնում այն հարցը, թե ինչի՞ շնորհիվ հայաստանցի սպառողների համար գազի գինը չի աճի այս տարի։
«Կարելի է ենթադրություն անել, որ, օրինակի համար, դա տեղի կունենա «ՀայՌուսգազարդ»-ի շահույթների մասին, կամ «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումային ծրագրերի մի մասին սառեցման հաշվին, կամ ծախսերի ավելի խնայողական ռեժիմի անցնելու հաշվին եւ այլն», - նշեց Ավագյանը։
Փորձագետը բացառեց սպառողների համար գազի գինը ցածր պահելու նպատակով Հայաստանի պետբյուջեից գումարներ հատկացնելու հանարվորությունը՝ նշելով, որ բյուջեն արդեն հաստատված է, եւ այնտեղ նման ծախսեր չեն նախատեսվում։
Չի բացառվում, նաեւ հերթական «գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի կնքումը Ռուսաստանի հետ։ Հիշեցնենք, Ռուսաստանին ունեցած 93 միլիոն դոլար պարտքի դիմաց, որը հիմնականում առաջացել էր մատակարարվող ռուսական գազի դիմաց, 2002 թվականին պաշտոնական Երեւանը հայկական ընկերությունների բաժնեմասերի հանձման համաձայնագիր ստորագրեց Մոսկվայի հետ: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանին հանձնվեցին «Մարս» ՓԲԸ-ն (գնահատվեց 56.29 մլն դոլար), «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ավտոմատացված ինստիտուտ» ՓԲԸ-ն (2.75 մլն դոլար), «Երեւանի ղեկավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն (3.37 մլն դոլար), «Երեւանի նյութագիտության» ԳՀԻ-նՓԲԸ (0.35 մլն դոլար) եւ «Հրազդանի ՋԷԿ-ի գույքահամալիրը» (31 մլն դոլար):
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից հրաժարվեցին մեկնաբանել, թե ի՞նչ գին է ունենալու Հայաստան մատակարարվող գազը, ու սպառողների համար գազի գինը չբարձրացնելու նպատակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։

Հարցերը մնում են...