«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորն առնչվող փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը դա կապում է իր քաղաքական գործունեության հետ:
Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եղբոր դեմ հարուցված քրեական գործը այլ բան չէ, քան իր` պատգամավորի եւ քաղաքական գործչի, ընդդիմադիր գործունեությունը խոչընդոտելու փորձ:
Անցած ուրբաթ Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի` Քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասով քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նույն տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշված է. - «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես` Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 հազար դրամ վարձատրություն»:
Տիգրան Փոստանջյանը իր նկատմամբ հարուցված հիշյալ քրեական գործի կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր. - «Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձից բացատրություններ ստանալու կամ որեւէ այլ կերպ իմ տեսակետը լսելու: Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ առաջին զոհերի մեկը որոշված է դարձնել ինձ»:
Տիգրան Փոստանջյանը նաեւ նշել էր, թե փետրվարի 18-ին իրեն է զանգահարել անհայտ մեկը եւ ասել. - «Դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել` քրոջդ գործունեության պատճառով»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, ասաց. - «Կազմակերպված գրոհ է սկսվել, եւ ամենաբարձր ատյաններից է դա հրահանգված, որովհետեւ այդպիսի տեղեկատվություն դատախազության պաշտոնական կայքէջում երբ հրապարակվում է, սա միանշանակ փաստում է, որ սա հրահանգված է բարձր ատյանից»:
Պատգամավորը միանշանակ վստահ է, որ այս գործը կապված է իր քաղաքական գործունության հետ. - «Եթե վեց ամիս առաջ ինչ-որ դեպք է եղել, հիմա այսօր հիշել են ու այս ձեւով են հրապարակում` առանց որեւիցե հիմնավորման, որեւիցե բացատրության... »:
Զարուհի Փոստանջյանը նաեւ փոխանցեց, որ անմիջապես փորձել է դատախազությունից ճշտել, թե երբ է հարուցվել քրեական գործն ու ով է իրականացնում վարույթը: Սակայն, նրա խոսքերով, իրեն բացարձակապես որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել: