Երեւանյան թերթերի հիմնական թեման կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումն է: Գնահատելով այդ փաստաթուղթը` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես դարձավ թոշակառու: Ըստ էության` հենց սա է կոալիցիոն նոր հուշագրի ընդունման եւ ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանին սատարելու որոշման միակ շոշափելի արդյունքը: Ներկոալիցիոն առճակատումն այսպիսով կարելի է ավարտված համարել եւ արձանագրել, որ թեեւ կողքից «շիրա տվողների» պակաս չկար, բայց ԲՀԿ-ն ճիշտ կողմնորոշվեց եւ ընդունեց տվյալ իրավիճակում միակ ճիշտ որոշումը»:
«Կոալիցիայի երեկվա հայտարարությունը որակապես նոր, խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծում», - իր խմբագրականում գրում է «Երկիր» օրաթերթը եւ հարցադրումներ անում. - «Արդյո՞ք քաղաքական ուժի այսպիսի կենտրոնացումը եւ միակողմանի բեւեռացումը չի բերելու հասարակության կողմից հակառակ բեւեռում քաղաքական, իսկ որ ավելի վտանգավոր է տարերային ուժի ձեւավորման պահանջին: Եվ ո՞վ է դրանից շահելու: Արդյո՞ք ընտրություններից դուրս կգանք ուժեղացած պետականությամբ, կունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ ավելի մեծ հավատ ունեցող, միասնական ժողովուրդ, թե կլուծվի՞ միայն այս պահին իշխանությունը պահելու խնդիրը»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Թերեւս արդեն կարելի է ասել, որ Հայաստանի իշխող կոալիցիան բաղկացած է ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ներից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «Բարգավաճը» ստորագրելու է իշխող կոալիցիայի հայտարարությունն այն մասին, որ կոալիցիան նախագահի ընտրության է գնալու միասնական թեկնածուով` ի դեմս Սերժ Սարգսյանի, ուղղակի վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքական դաշտում մի կուսակցական սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ: Խոսքը, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Եթե այդ կուսակցությունը նախագահի ընտրությունից երկու տարի առաջ, եւ գլխավորը` խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի ընտրությանը սատարելու մասին, ապա անկասկած է, որ այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին չի կարող ներկայանալ իբրեւ քաղաքական առանձին միավոր»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է ներքաղաքական ներկայիս իրողությունների վերաբերյալ. - «Այս ծեծված խնդրի մեջ կա մի հանգամանք, որն ինձ փոքր-ինչ տխրեցնում է: Մոտակա երկու տարում «քաղաքական պայքարի» կոնֆիգուրացիան կլինի հետեւյալը` կամ իշխանության է մնում ներկայիս նախագահը, կամ նորից իշխանության է գալիս երկրորդ նախագահը, կամ դարձյալ իշխանության գլուխ է անցնում առաջին նախագահը: Այլ տարբերակ, կարծես թե, չի քննարկվում: Պատկերը բավականին մռայլ է, քանի որ ստացվում է, որ բացի այս երեք հոգուց, հայ ժողովրդի արգանդը 20 տարում ոչ մի նախագահացու չի ծնել»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեկ ստորագրված հայտարարությամբ կառավարող կոալիցիան հետաքրքիր ու ծանրակշիռ քայլ կատարեց ինչպես 2012 թվականի խորհրդարանական, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ։ «Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը», անկասկած, վերջին շրջանի ներքաղաքական կարեւոր իրադարձություններից մեկն է, որը, ի լրումն ամենի, նախանշում է նաեւ առաջիկա զարգացումների հիմնական շեշտադրումները»։
«Կապիտալ» օրաթերթի մեկնաբանը «Հայկական էլեկտրաէներգիան մրցունակ է, բայց ոչ մեկին պետք չէ» վերնագրով տնտեսական վերլուծության մեջ գրում է. - «Հայաստանը շարունակում է ավելացնել էներգետիկ հզորությունները՝ հույսով, որ մի օր հնարավորություն կստեղծվի արտահանել ավելցուկային էլեկտրաէներգիան։ Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանն օգտագործում է իր էներգետիկ հզորությունների ընդամենը 1/3-ը։ Թեեւ տարիներ շարունակ խոսվում է, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկային հզորություններ, երկրից էլեկտրաէներգիայի արտահանումը վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացվում է միայն Իրանի ուղղությամբ։ Հայաստանի էլեկտրաէներգիան, քաղաքական եւ այլ հարցերով պայմանավորված, պետք չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Վրաստանին»։