«Սոցիալական բունտի ուրվականը» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սոցիալական բունտը կարծես թե հասունանում է: Արդեն մի քանի օր է, ինչ փողոցային առեւտուրն արգելված է, եւ իրենց օրվա ապրուստը վաստակելու հնարավորությունից զրկված հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքապետարանի առջեւ: Ամենամոտավոր հաշվարկներով, Երեւանի քաղաքապետի այս օյինբազության արդյունքում գործազուրկ է դարձել 7-8 հազար քաղաքացի: Կարելի է չկասկածել, որ առաջիկա օրերին նրանց կմիանան նաեւ այն մի քանի հազար ձեռներեցները, ովքեր Թուրքիայից ապրանք էին բերում ու հիմա անելանելի վիճակում են հայտնվել, որովհետեւ տրանսպորտային ընկերությունները ուղիղ երկու անգամ բարձրացրել են բեռնափոխադրումների սակագները»:
Նույն հարցը` «Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ. - «Սա բացօթյա կամ «փողոցային» առեւտրի հարցը կարգավորելու առաջին փորձը չէ, անշուշտ, բայց նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծես շատ ավելի վճռականորեն է տրամադրված։ Ի վերջո, կա դեռեւս 2004 թվականից գործող օրենք, որով սահմանվում է, թե հատկապես ինչ կարգի ապրանքատեսակներ կարելի է բացօթյա վաճառել, ինչը՝ ոչ։ Եվ, ընդհանուր առմամբ, հայտնի են օրենքի այդ պահանջները, ու այնպես չէ, որ քաղաքապետարանի վերջին քայլերից հետո այդ մասին իմացվեց։ Պարզապես տարիներ շարունակ այդ պահանջներն անտեսվել են, իսկ իշխանություններն էլ փողոցային առեւտրի դեմ ձեռնարկված մեկ-երկու դրվագային դրսեւորումից այն կողմ չեն անցել»։
«Կապիտալ»-ն անդրադարձել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատականներին: Կիրակոսյանը նախօրեին զուգահեռներ է անցկացնել օրերս հեղաշրջում ապրած Թունիսի եւ հայաստանյան իրականության միջեւ. - «Թունիսում ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ 26-ամյա Մուհամադ Բուազիզին, որը բարձրագույն կրթություն ուներ, սակայն չէր կարողանում աշխատանք գտնել եւ զբաղվում էր փողոցային առեւտրով, եւ որի պատճառով ոստիկանությունը ձերբակալել էր նրան, ինքնահրկիզվեց: Նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւս որոշում է ընդունել արգելել փողոցային առեւտուրը», - ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ թունիսյան դեպքերի զարգացմանը նպաստել են մի քանի գործոններ` գործազրկությունը, կոռուպցիան, կլանային իշխանակարգը, գնաճը, որը պայմանավորված է մենաշնորհներով, իշխանության չափից շատ վստահությունը: «Սրանք երեւույթներ են, որոնք նույնպես առկա են Հայաստանում», - ասել է Կիրակոսյանը:
«Երկիր» օրաթերթն անդրադառնում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երդմնակալությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը. - «Ծառուկյանը պետական պաշտոնյա չէ: Եվ նրա մասնակցությունը չի կարող ընկալվել որպես նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակը ճանաչելու պաշտոնական դիրքորոշում: Մյուս կողմից` Բելառուսը Հայաստանի հետ ԱՊՀ, եւ, որ ավելի կարեւոր է, ՀԱՊԿ անդամ է: Հետեւաբար, Երեւանը չէր կարող անտարբերության մատնել այդ արարողությունը: Այսպիսով, Ծառուկյանին գործուղելով Մինսկ, իշխանությունը մի կողմից փորձում է Լուկաշենկոյի դեմքին դուռը փակող Եվրոպային ժեստ անել, մյուս կողմից` չի ուզում նեղացնել Բելառուսի նախագահին… Հունվարի 20-ին Եվրախորհրդարանը Եվրամիության անդամ երկրներին ուղղված հռչակագիր ընդունեց Բելառուսի նկատմամբ անհապաղ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Եվրախորհրդարանը, այդ թվում` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ոչ միայն չի ճանաչում Լուկաշենկոյի ընտրությունը, այլեւ պատժամիջոցների կիրառման հիմք է դնում: Տարօրինակ է, որ այս կուսակցությանն անդամակցել ձգտող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը Եվրամիության կողմից Բելառուսի անցանկալի նախագահի երդմնակալության արարողությանն է մասնակցում: Հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում «Բարգավաճ Հայաստան»-ը. Բելառուսի հետ առեւտրային հարաբերությունները խորացնելո՞ւ, թե՞ եվրոպական ժողովրդավարության խաղի կանոններն ընդունելու»:
«Հրապարակ» թերթում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադարձել է Ռուսաստանում ահագնացող ազգայնականության վերջին դրսեւորումներին. - «Ռուսաստանում ազգայնական շարժումը նոր թափ է ստանում, ինչը սպասելի էր: Չի թաքցվում նաեւ, որ այն արդեն խրախուսվում է ռուսական պետական օղակների կողմից: Ռուսաստանի ազգայնական որոշ կազմակերպություններ, փաստորեն, այսօր հայտնի պատճառներով ուղղորդում են «ֆուտբոլային ֆանատների» անվան տակ հանդես եկող ազգայնականներին, ինչը խիստ մտահոգիչ է ու անչափ վտանգավոր»: