Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը հաստատեց, որ հունվարի 24-ին Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները:
«Հնարավոր է, որ մյուս ամսվա սկզբին հանդիպում կայանա նաեւ եռանախագահների միջեւ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Էդվարդ Նալբանդյանը:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկա սկզբունքների հանդեպ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը` Նալբանդյանը դարձյալ ընդգծեց, թե նախընթաց զարգացումները ցույց տվեցին, որ հայկական կողմի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին:
Դիտարկմանը, թե լ'Աքվիլայում եւ Մուսկոկայում միջնորդ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունների մեջ խոսք կա «օկուպացված տարածքների եւ դրանց վերադարձման անհրաժեշտության» մասին, Նալբանդյանը նկատեց, որ հայկական կողմը կարգավորման բոլոր սկզբունքները դիտարկում է իբրեւ ամբողջություն` այնպես, ինչպես դրանք մշակվել եւ ներկայացվել են:
«Մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից` անընդունելի է եւ կխոչընդոտի կարգավորմանը: Հայաստանը ասում է, որ այս սկզբունքները, այս դրույթները մենք ընդունում ենք որպես հիմք բանակցությունների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, եւ ընդունում ենք որպես ամբողջություն, եւ նույն կարծիքի ենք, որ չի կարելի առավելություն տալ մեկ սկզբունքը` մյուսին, կամ մեկ դրույթը` մյուսին», - ասաց արտգործանախարարը:
Մինչդեռ ըստ Հայաստանի արգործնախարարի, ահա թե ինչ է ասում Ադրբեջանը. - «Կարծեմ, ադրբեջանցիները իրենք չեն հասկանում, թե ինչ են ուզում ասել: Ասում են` այո` բայց, այո` սակայն ոչ… Այսինքն, պարզ պետք է պատասխան տան` այո, թե` ոչ: Այս է, որ միջազգային հանրությունը եւ Հայաստանը ասում են նույնը»:
Էդվարդ Նալբանդյանը մանրամասնեց, թե ինչ ասել է կարգավորման երեք սկզբունքներ եւ վեց դրույթներ: Երեք սկզբունքներն են` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության պահպանում:
Վեց դրույթներից առաջինն է` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր կամարտահայտությամբ, ինչը պետք է ունենա միջազգային իրավական ուժ, երկրորդը` մինչ կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, դա պետք է նախատեսի այն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, եւ այդ միջանկյալ կարգավիճակը պետք է նաեւ ճանաչվի միջազգային հանրության կողմից: Երրորդ դրույթը անխափան կապն է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, չորրորդը` բոլոր փախստականների եւ տեղահանվածների վերադարձը` անվտանգության միջազգային երաշխիքների պայմաններում, հինգերորդը` անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ գործողությունները Ղարաբաղի շուրջ: Իսկ վեցերորդը հետեւյալն է. - «Տարածքների վերադարձ. այնտեղ չի ասվում, թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը գնում»:
«Այո, Հայաստանը այս բոլոր դրույթները եւ բոլոր սկզբունքները ընդունում է որպես բանակցությունների հիմք, որպես ամբողջություն` այս գործընթացի առաջ շարժման եւ կարգավորման համար: Ադրբեջանցիները երեք սկզբունքից միայն մեկն են ընդունում, այն էլ` իրենց մեկնաբանությամբ. դա տարածքային ամբողջականությունն է», - հայտարարեց Նալբանդյանը:
Արտգործնախարարը մեկնաբանեց նաեւ այս օրերին Հարավային Սուդանում ընթացող անկախության հանրաքվեն:
«Այն, ինչ կատարվում է Հարավային Սուդանում, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովրդի կամքի դեմ կա'մ բռնության, կա'մ ժողովրդի ոչնչացման գնով խոչընդոտել ինքնորոշման իրավունքի իրականացումը անհնար է: Եվս մեկ ապացույց է եւ ակնհայտ է, թե միջազգային հանրությունը ինչ ճանապարհով է գնում», - ասաց նա:
Արտգործնախարարը անդրադարձավ նաեւ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի աղմկահարույց կարգադրությանը` Կարսի հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու վերաբերյալ:
«Երկկողմ հարաբերությունների կարգավորման շինությանը փոխարենը նոր քար ավելացնելու, այդ կարգի հայտարարությունները եւ գործողությունները կարող են միայն վնաս հասցնել: Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի վերջին հայտարարությունները, եւ դրանց ավելանում է նորը: Միայն կարելի է ափսոսանք հայտնել», - շեշտեց Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է հայ - թուրքական երկխոսության վերսկսման հնարավորությանը, ապա դա ամբողջությամբ կախված է թուրքական կողմից, որը, Նալբանդյանի բնութագրմամբ, վերջնականապես անցել է նախապայմանների լեզվին: