Ըստ Զոհրաբյանի` բոլորի համար հասկանալի է, որ անցած նոյեմբերից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիան` ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի փորձելու է «բարենպաստ այս ժամանակաշրջանում» առաջ մղել թուրք-ադրբեջանական լոբբիի հարցերը, մասնավորապես` հունվարյան նստաշրջանի բյուրոյի նիստում վերջնականապես հաստատել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցը:
Զոհրաբյանի խոսքով` հայկական կողմն իր ողջ հնարավորություններով ընդդիմանալու է նման զարգացումներին, եւ այդ հարցում հայկական պատվիրակության բոլոր անդամները միակարծիք կլինեն` անկախ կուսակցական պատկանելությունից:
«Բարգավաճ Հայաստան»-ի համար կտրականապես անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի ֆորմատից որեւէ այլ ֆորմատ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տեղափոխելը: Եվ եթե անգամ դե յուրե Չավուշօղլուին հաջողվի բյուրոյում վերակենդանացնել մեզ համար տխրահռչակ 1416 բանաձեւում արձանագրված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը, ապա «Բարգավաճ Հայաստան»-ի գնահատմամբ, հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի եւ չմասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին: Իմ տեսակետը, այն որ նման ենթահանձաժողով չպետք է լինի, կիսում են հայաստանյան պատվիրակության մնացած անդամները` թե' Հանրապետական կուսակցության, թե' «Օրինաց Երկրի», թե' Դաշնակցության եւ թե «Ժառանգության»:
Ասուլիսում պատգամավորը անդրադարձավ նաեւ փետրվարի 12-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարին. - «Լինելու է մեր հերթական, 5-րդ համագումարը, որի ժամանակ որեւէ անակնկալ, որեւէ հայտարարություն, որեւէ սենսացիա նախատեսված չէ: Սա մեր կանոնադրությամբ նախատեսված հերթական համագումարն է լինելու»:
Զոհրաբյանը հարկ չհամարեց մեկնաբանել իշխանական կոալիցիայի ներսում հասունացող հակասությունները, մասնավորապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հավանական հակամարտության մասին շրջանառվող պնդումները:
«Այդ հարցերին հստակ պատասխան տվել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` տարեվերջյան իր ծրագրային հարցազրույցներում», - ասաց պատգամավորը:
Գագիկ Ծառուկյանը ժխտել էր երկու կուսակցությունների միջեւ եղած հակասությունների մասին լուրերը:
Զոհրաբյանը անդրադարձավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի առաջիկա այցին (հունվարի 18-21-ը):
Համարբերգը, հիշեցնենք, 2009 թվականին կատարած այցի ավարտին խիստ քննադատության էր ենթարկել մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունները եւ մտահոգություն էր հայտնել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ:
Հարցին, թե իշխանությունները ինչ-որ պատասխաններ ունե՞ն Համարբերգին փոխանցելու համար, Զոհրաբյանը պատասխանեց. - «Բազմաթիվ օրենքներում արդեն իսկ կատարվել են փոփոխություններ, դա ոստիկանության մասին օրենքն է, դատաիրավական բարեփոխումների հսկայական փաթեթն է: Դրանք կներկայացվեն մարդու իրավունքների էմիսարին: Իհարկե, ասել, թե բոլոր խնդիրները, որ այսօր առկա են մեր օրակարգում եւ որոնք պիտի լուծվեն, կարողացել ենք լուծել, ես, բնականաբար, բացարձակապես անկեղծ չեմ լինի, եթե պնդեմ, թե դրանք լուծվել են»: