Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է ԱՄՆ-ի քաղաքացու` Հայաստանից ապօրինաբար Իրան մուտք գործելու մասին տեղեկությունը:
Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ-ի քաղաքացի, 55–ամյա Հալ Թալայանի կողմից հայ - իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ` Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը ուրբաթ օրը տարածած հաղորդագրությամբ ասել է, որ «նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել»:
Նախօրեին իրանական «Ֆարս» գործակալությունը հայտնել էր, որ մեկ շաբաթ առաջ հայ–իրանական սահմանագծին մոտ գտնվող Նորդուզ բնակավայրում մի ամերիկուհի է ձերբակալվել, ով փորձել է Հայաստանից Իրան անցնել առանց համապատասխան մուտքի արտոնագրի` վիզայի: Բացի այդ` իրանական թերթերը հաղորդում էին, որ Հալ Թալայանի մոտ հայտնաբերվել է լրտեսական սարքավորում եւ միկրոֆոն, որը թաքցված է եղել նրա ատամներում:
Մինչդեռ, այսօր Իրանի պետական «Ալ ալամ» հեռուստաընկերությունը հերքել է այդ տեղեկատվությունը եւ հաղորդել, որ Իրանցի սահմանապահները նրան երկրի տարածք չեն թողել վիզայի բացակայության պատճառով։
Միջադեպին այսօր Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ–ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Այժմ բազմաթիվ հակասական տեղեկություններ են ստացվում։ Մենք փորձում ենք ճշտել դրանք Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան եւ Իրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ԱՄՆ–ի շահերն է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետությունում», – հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ այդ կինը ամերիկայի քաղաքացի է` չկա, եւ այդ տեղեկությունը եւս փորձում են ճշտել Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով։
Իրանի իշխանություններն այս միջադեպի վերաբերյալ դեռեւս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել։
Ներկայումս իրանական բանտում երկու ձերբակալված ամերիկացի զբոսաշրջիկներ կան՝ Ջոշ Ֆաթալը եւ Շեյն Բաուերը, ովքեր սպասում են փետրվարի 6-ին կայանալիք դատավարությանը: Նրանք մեղադրվում են Իրանի տարածք ապօրինի մուտք գործելու եւ լրտեսության մեջ: Նրանց հետ ձերբակալված երրորդ ամերիկացի զբոսաշրջիկը՝ Սարա Շուրդը, սեպտեմբերին կես միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց առողջական վիճակի կապակցությամբ: