Մեծանուն դիրիժորը ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում: Դիրիժորություն եւ երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ վաղ երիտասարդության տարիներին համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա: Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Չհարմարվելով խորհրդային հասարակարգին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69 թվականներին որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում եւ Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբում: Նա երկու անգամ նշանակվել է Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի ղեկավար:
Մաեստրոն աշխատել է աշխարհի 110 երկրների նվագախմբերի հետ: Հայաստանի անկախացումից հետո նա վերադարձավ Հայաստան եւ երկրի իշխանությունների հրավերով ստանձնեց Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: 2002-2006 թվականներին Օհան Դուրյանը ղեկավարել է նաեւ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը:
Վերջին տարիներին Օհան Դուրյանն աչքի էր ընկնում ակտիվ քաղաքացիական կեցվածքով` հանդես գալով Հայաստանի իշխանությունների գործունեությունը քննադատող սուր ելույթներով եւ հոդվածներով: