Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը հրաժեշտ է տալիս Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնին


Առնոլդ Շվարցնեգեր
Առնոլդ Շվարցնեգեր
Առնոլդ Շվարցենեգերը այսօր հրաժեշտ է տալիս Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնին` պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալու կապակցությամբ:

Նախկին կինոաստղ, հանրապետական Շվարցենեգերը ԱՄՆ-ի ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգը ղեկավարում էր 2003 թվականից` նահանգապետի պաշտոնից դեմոկրատ Գրեյ Դեյվիսի հետկանչից հետո:

2005 թվականին Շվարցենեգերը ստորագրել է նահանգային խորհրդարանի ընդունած օրենքը, որով ապրիլի 24-ը ընդգրկող շաբաթը մշտապես սահմանվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր նահանգում: Այդուհանդերձ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին նա հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

2010 թվականի նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում Կալիֆորնիայի նահանգապետ է ընտրվել դեմոկրատ Ջերի Բրաունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG