Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման


Էռնեստ Վարդանյան
Էռնեստ Վարդանյան
Մոլդովայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը երեկ Մերձդնեստրի դատարանի վճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վարդանյանի` Գյումրիում բնակվող ազգականները:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է այս տարվա ապրիլի 7-ից: Լրագրողին առաջադրված լրտեսության եւ պետական դավաճանության մեղադրանքը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում։


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG