Գերմանիայի դեսպանը, այդուհանդերձ, նշեց, թե իրեն հասկանալի է Հայաստանի նախագահի այդ վարքագիծը:
«Ես նաեւ ճիշտ եմ համարում, այսպես ասած, դրոշակ ցույց տալը, այսինքն` հստակ դիրքորոշում արտահայտելը, ինչն այս դեպքում տեղի է ունեցել», - ասաց դեսպանը:
Նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին` պատճառաբանելով, որ այդ միջոցառման արդյունքում ընդունվելիք հռչակագրում ընդգրկված է Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը վերաբերող ընդհանրական ձեւակերպում, որը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Պաշտոնական Երեւանը, մասնավորապես, նկատել էր տվել, որ հռչակագրի տեքստում տեղ է գտել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ բացակայում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը:
Յոխեն Շմիդտն այս համատեքստում տեղեկացրեց, թե մինչեւ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովը Գերմանիան հայկական կողմից ստացել է խնդրանք` ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:
Այդուհանդերձ, զուգահեռ անցկացնելով ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովի հետ, Գերմանիայի դեսպանը դարձյալ պնդեց, որ մասնակցությունն ավելի արդյունավետ կլիներ:
«Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Աստանայում, որտեղ Հայաստանը ներկայացված էր ամենաբարձր մակարդակով», - համեմատեց ԳԴՀ դեսպանը եւ հավելեց, թե ինքը դրականորեն է վերաբերվում Աստանայի գագաթաժողովի արդյունքում ընդունված հնգակողմ հռչակագրին:
Կարեւորելով ղարաբաղյան հակամարտության հարցում կարգավորման երեք սկզբունքների միասնական կիրառման անհրաժեշտությունը` ԳԴՀ-ի դեսպանը, իբրեւ անձնական կարծիք, նշեց, թե Գերմանիան միշտ ավելի հակված է եղել ինքնորոշման սկզբունքին, իսկ տարածքային ամբողջության հարցում ավելի զգույշ է` նկատի ունենալով Գերմանիայի պատմությունն ու, մասնավորապես, երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքները:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի Աֆղանստանում տեղակայված գերմանական զորակազմում հայ խաղաղապահների թիվը ավելացնելու մասին հաղորդումներին` դեսպանն ասաց, Գերմանիան ներկայումս այդ հարցով բանակցում է Հայաստանի հետ, եւ առաջիկայում կգան համաձայնության:
«Գերմանիան հետաքրքրությամբ հետեւում է այդ նախաձեռնությանը, սակայն, մեր կառավարությունը պետք է քննարկի այդ հարցը եւ դիտարկի Հայաստանի խաղաղապահների թվի ավելացման նպատակահարմարությունը», - ասաց Յոխեն Շմիդտը` հավելելով, թե դա նաեւ կապված է բյուջետային լրացուցիչ ծախսերի հետ:
Գերմանիայի դեսպանն անդրադարձավ նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` ասելով, թե ՆԱՏՕ-ն ըմբռնումով է մոտենում դրա շրջանակներում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը, մասնավորապես, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը:
Միաժամանակ, նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանը տարբեր ձեւաչափերով ընդլայնում է գործակցությունը ՆԱՏՕ հետ, եւ դրվատանքով խոսեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին:
«Շատ դրական է, որ նախարար Օհանյանը թույլ է տալիս Հայաստանում գործող արտասահմանյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներին ազատորեն հանդիպել Հայաստանի բանակի սպաների հետ եւ ծանոթանալ Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշմանը: Հայաստանն այդպիսով կարող է առավելություն ձեռք բերել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ, ի տարբերություն այդ երկրի, հանդես է գալիս խաղաղարար դիրքերից եւ չի վախենում առաջին գծում կանգնած զինվորականների հետ մտքերի փոխանակումից», - ասաց դեսպանը եւ հավելեց. - «Հայաստանն ունի քաղաքական մտածողությամբ պաշտպանության նախարար եւ կարող է հպարտանալ դրանով»: