«Առավոտ»-ի խմբագիրը այս կապակցությամբ նշում է. - «Բոլոր դեպքերում գերադասելի կլիներ, որ խնդիրը լուծվեր իրավական, ոչ թե «ապարատային» ճանապարհով: Այսինքն` քաղաքացի Արամ Կանդայանը ոստիկանություն հայտարարություն տար առ այն, որ քաղաքացի Գագիկ Բեգլարյանն իրեն բռնության է ենթարկել, եւ իրավապահները պարզեին վերջինիս պատասխանատվության չափը: Այն, որ ենթադրյալ տուժողը նման հայտարարությամբ հանդես չի եկել, խնդիրը մեխանիկաբար տեղափոխել է պալատական խարդավանքների դաշտ, որտեղ եւ ստացել է իր լուծումը: Դա Հայաստանում առավել արդյունավետ ճանապարհն է: Միակ հարցը, որն այստեղ ինձ հուզում է, հետեւյալն է. ոչ ոք` լինի նա նախագահ, քաղաքապետ, «պրոտոկոլի շեֆ», թե հավաքարար, իրավունք չունի ոչ մեկի վրա ձեռք բարձրացնելու: Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, իմ կարծիքով, լավ էր աշխատում քաղաքապետի պաշտոնում, հրաժարական տվեց: Բայց Էջմիածնի քաղաքապետը, որը նույնպես վերջերս մարդ է ծեծել, հրաժարական չի տվել: Իր պաշտոնում է մնացել Սյունիքի մարզպետը, որի եղբոր տղաները իրենց ուսով դիպչելու համար մարդ են մորթել: Որովհետեւ այս դեպքերում տուժողները «արարողակարգից» չէին»:
«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Ըստ էության, Սերժ Սարգսյանը փակում է Երեւանի կենտրոնում որեւէ ընտրության շրջանակներում «ջախջախիչ հաղթանակ» տանելու իր հնարավորությունը: Ինչո՞ւ… որովհետեւ բոլորը գիտեն, որ Բեգլարյանն է զանգվածային լցոնումներ արել Սերժ Սարգսյանի օգտին` իր հեղինակությանը հասցված ծանրագույն հարվածի գնով իշխանության բերելով նրան: Գագիկ Բեգլարյանը եղել է Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, նրա ընկերը, գաղափարակիցը, նրանից հրահանգավորվող քաղաքապետը եւ այդ հրահանգները ինքնափչացման գնով իրականացնողը»:
«Այն, որ մեր երկրում սկանդալի պատճառ է դառնում ոչ թե պաշտոնյայի աշխատանքային ձախողումը, ոչ թե նրա կոռումպացվածությունը, ոչ թե նրա մասնագիտական անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, այլ «ռազբորկան», առավել մեծ խայտառակություն է: Սա նշանակում է, որ մեր երկրում առաջինից մինչեւ վերջին մարդը ապրում են «քուչի տղերքի» հոգեբանությամբ, եւ նրանց թասիբին կպչելը կարող է ներքաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ: Երբ Վերահսկիչ պալատը միլիարդավոր դոլարների յուրացումներ ու չարաշահումներ է հայտնաբերում, դա իշխանությունն ու հասարակությունը հանգիստ են տանում», - գրում է «Հրապարակ»-ը:
«Հայոց Աշխարհ»-ը այս առնչությամբ գրում է. - «Հայաստանում առաջին անգամն է, որ «անընդունելի վարքի համար» հրաժարական է տալիս այդ կարգի բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորություն։ Մյուս կողմից՝ նախորդող խոսակցությունները, թե «եղելությունը կկոծկեն» եւ այլն, նույնպես օդից վերցրած կամ բացարձակապես վերացական դատողություններ չէին։ Ի վերջո, մեր երկրում եղել են դեպքեր, երբ ազդեցություն կամ որոշակի իշխանություն ունեցող այս կամ այն անձը իր կամ իր «թիկնազոր»-դեռժիմոռդաների բռունցքներով ՙհարցեր է լուծել՚ ու, ըստ էության, մնացել անպատիժ։ Այս բոլոր նշված ու նաեւ չնշված հանգամանքների ազդեցության ներքո է, որ շատերը Երեւանի քաղաքապետի հրաժարականն ինչ-որ տեղ անսպասելի ավարտ են ընկալում»։
«168 ժամ»-ը գրում է. - «Անկախ ամեն ինչից, տեղի ունեցածն առնվազն զսպող նշանակություն է ունենալու մյուս` իրենց ամենակարող զգացող պաշտոնյաների ու իշխանավորների համար: Եվ մնում է միայն հույս հայտնել, որ օրերից մի օր իշխանությունը Հայաստանում կպաշտպանի ոչ միայն պետական ինստիտուտներին ու դրանց աշխատակիցներին, այլ նաեւ շարքային քաղաքացիներին, որոնցից շատերը ենթարկվում են ավելի սանձարձակ ոտնձգությունների»:
«Ազգ»-ը գրում է. - « Թվում է ամեն ինչ անսպասելի էր եւ պատահական հանգամանքների զուգորդում: Սակայն եթե լավ մտածենք` այնքան էլ չէ: Մեր պաշտոնյաներից շատերի կրթության, ինտելեկտի եւ դաստիարակության պակասը հաճախ է նրանց սխալ ուղիով տանում անսպասելի կամ անկանխատեսելի իրավիճակներում, իսկ տղայական «ռազբորկաների» սովոր նրանց վարքուբարքը հաճախ թույլ չի տալիս ըմբռնել, որ իրենք ոչ թե սոսկ տղամարդիկ եւ տղայական պատվի կրող են, այլ պաշտոնյա, պետության դեմք, պետության արժանապատվությա՛ն կրող: Ցավոք` այդպիսի պաշտոնյաներ դեռ շատ ունենք, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»:
«Երկիր» թերթի գնահատականը. - «Երկրի վարկի ու դիմագծի աղավաղումը չափազանց դժվար վերականգնվող, հաճախ ուղղակի անդառնալիորեն կորսվող արժեք է: Այս վարքագիծը մեր պետական կառավարման համակարգին բնորոշ ամենախոցելի կողմերից է` հատուկ կառավարման գրեթե բոլոր մակարդակներին ու ոլորտներին: Իսկ դա կառավարման հաշվետվողականության, պատասխանատվության չափանիշ ու անմիջական ցուցանիշ է: Ինչ չափով պետությունն է արժեվորում հասարակական կարծիքը, այդքանով էլ պետք է ակնկալի նրա աջակցությունն ու վստահությունը»: