«Որեւէ անակնկալ չեղավ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Աստանայում Ղարաբաղի հարցով ընդունված հայտարարությունը:
«Ինչ կանխատեսվում էր եւ ինչի մասին գոնե ես մի քանի անգամ ասել էի նախապես` լինելու էր ընդհանուր ֆրազներով մի հայտարարություն, որով կողմերը նորից պետք է վերահաստատեին իրենց պատրաստակամությունը խաղաղ գործընթացը շարունակել, եւ համանախագահող կողմերը պետք է հորդորեին կողմերին` զերծ մնալ խաղաղությանը խանգարող, խոչընդոտող որեւէ քայլից եւ նախապատրաստել իրենց բնակչություններին: Այնպես որ, նոր որեւէ մի բան չեղավ», - ասաց նախկին արտգործնախարարը` ընդգծելով. - «Իսկ որեւէ բան չընդունել անհնար կլիներ, որովհետեւ դրանով իսկ ողջ աշխատանքը Մինսկի խմբի կասկածի տակ կդրվեր, այսինքն` պետք էր ինչ-որ անդրադարձ լինի, որպեսզի եւս մեկ անգամ հստակ լինի բոլորին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ունի լիակատար աջակցությունը համանախագահող երկրների կողմից, եւ որ այդ ֆորմատն է միակ ֆորմատը, որի շրջանակներում եւ պետք է հարցը կարգավորում ստանա»:
«Մինչ [ԵԱՀԿ-ի Աստանայի] գագաթնաժողովը քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե որեւէ էական արդյունքի բացակայության դեպքում տարածաշրջանում կտրուկ կմեծանա լարվածությունը: Դու ինքներդ է՞լ կանխատեսում եք որեւէ սրացում` ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների վերսկսում», - այս հարցին Արզումանյանը արձագանքեց. - «Սա հստակ պատգամ էր կողմերին, որ միջազգային հանրությունը հորդորում է զերծ մնալ նման հայտարարություններից: Դրան զուգընթաց եղավ նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիմումը կողմերին, որպեսզի զերծ մնան այդպիսի հայտարարություններից եւ հետ քաշեն դիպուկահարներին շփման գծից, եւ այլն: Այսինքն, միջազգային հանրությունը բոլոր հնարավոր կողմերից այս պատգամը հասցնում է կողմերին»:
«Այս պահին Ադրբեջանը պատրաստ էլ չէ սրացման, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, այն պահին, երբ պատրաստ լինի պատերազմի, կսկսի այդ պատերազմը», - ընդգծեց Հայաստանի նախկին արտգործնախարարը: